Ըստ Զուրաբյանի, հաշվի առնելով «իշխանությունների ձախողման տեմպերը», քաղաքական բոլոր ուժերը պետք է պատրաստ լինեն արտահերթ ընտրությունների. - «Իշխանությունները, այո՛, ձախողված են։ Այդ ձախողման մասին ընկալումները արդեն տարածվել են իշխանական ճամբարի մեջ։ Եթե ձախողումները այս տեմպով շարունակվեն, իշխանությունը ուղղակի կընկնի մեր գլխին, եւ պետք է պատրաստ լինել դրան»։
Արտահերթ ընտրություններին պատրաստվելուն զուգահեռ Հայ ազգային կոնգրեսն այսօր հրապարակել է Հայաստանի սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման իր ծրագրի 100 քայլը։ Այն, ըստ Հայ ազգային կոնգրեսի, կոնկրետ մեխանիզմներ եւ լուծումներ է առաջարկում Հայաստանի տնտեսությունը առողջացնելու¸ ապօրինի մենաշնորհները եւ արտոնությունները վերացնելու համար:
Ծրագիրը նպատակ է հետապնդում օլիգարխիկ համակարգից, որտեղ տնտեսական ռեսուրսները կենտրոնացած են մի քանի օլիգարխների եւ նրանց սպասարկող ընտանիքների ձեռքում, անցում կատարել մի համակարգ¸ որտեղ հարյուր հազարավոր մարդիկ պետական աջակցության պայմաններում զբաղվելու են գործարարությամբ: Դրան հասնելու համար Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը առաջարկում է մեծացնել օլիգարխների հարկերը. պրոգրեսիվ ձեւով հարկել նրանց բիզնեսն ու եկամուտները, մենաշնորհները վերացնելու նպատակով խստացնել պատժամիջոցները, արգելել ներմուծող օլիգարխների շահերին ծառայող դրամի արժեւորումը եւ խրախուսել արտահանումը, ազգային հարստությունները վերադարձնել հանրության տնօրինմանը, վերանայել գազի, Էլեկտրաէներգիայի գների անհիմն բարձրացումները, արգելել պետական պարտքի կուտակումը, վերացնել կոռուպցիան եւ ստվերը, ամրապնդել աշխատավոր քաղաքացու իրավունքները:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ասաց¸ թե իրենք ուրախ կլինեին¸ եթե այսօրվա իշխանությունները կարողանային այն իրականացնել, բայց դա իշխանության համար ինքնասպանության նման մի բան կլինի:
«Այս ծրագիրը կարող է կատարել միայն այնպիսի զանգվածային քաղաքական ուժ, որը որեւէ պարտավորություններով կամ կապերով կապված չէ օլիգարխների հետ եւ չի սպասարկում նրանց շահերը», - հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։