Անցած ընտրություններում Ուկրաինայի նախագահի թեկնածու, երկրի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն Գերագույն վարչական դատարանից հետ է կանչել իր հայցը ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի:
Տիմոշենկոն հայտարարել է, որ ինքն ու իր աջակցիները անիմաստ են համարում նախագահական ընտրությունների ընթացքում խախտումների մասով գործի հետագա քննությունը, քանի որ «դատարանի անդամները ձեւական մոտեցում են ցուցաբերում ներկայացված ապացույցներին»:
«Հաշվի առնելով, որ դատարանը, ըստ էության, հրաժարվում է վերհանել ճշմարտությունը, ես հետ եմ կանչել հայցն ու կոչ արել դադարեցնել այդ գործողությունը, որը որեւէ կապ չունի արդարադատության հետ», - ասել է Տիմոշանկոն:
Տիմոշենկոն, հիշեցնենք, պահանջում էր, որ ԿԸՀ-ն չեղյալ ճանաչի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները, ըստ որոնց Ռեգիոնների կուսակցության առաջնորդ Վիկոր Յանուկովիչը ստացել է նրանից մոտ 3,5 տոկոսով ավելի քվե: