Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Մովսես Մովսիսյանը «Ազատություն» ռադիոկայանի վստահեցրեց, թե մեղադրյալի հարազատների՝ հորեղբոր կողմից ճնշումներ չեն եղել։
Միմյանց անծանոթ երիտասարդների վեճի առարկան հանդիսացել է բջջային հեռախոսը: Սպանված երիտասարդի ընկերը՝ Կամո Ծատուրյանը իր հեռախոսը վաճառել է Կարեն Փայտյանին: Փայտյանը գումարի մի մասը պարտք է մնացել, ու երբ Սարգիսի ընկերը՝ Կամո Ծատուրյանը Կարեն Փայտյանից պարտքն է պահանջել, Սարգիսը եւս ներկա է գտնվել այդ զրույցին: Կարեն Փայտյանը դանակով հարվածներ է հասցրել պարտատիրոջ ընկերոջը՝ Սարգիսին: Երկու օր անց հիվանդանոցում 16-ամյա տղան մահացել է:
Գեներալի եղբորորդին ընդունել է իր մեղքը. դատական գործընթացն արագացված քննությամբ տեղի ունեցավ: Դատական նիստերի դահլիճում Կարեն Փայտյանը միայնակ էր՝ առանց հարազատների: 20-ամյա տղան անցած տարի եւս քրեական պատասխանատվության էր ենթարկվել՝ զինծառայությունից խուսափելու համար ու դատապարտվել էր 1.5 տարվա պայմանական ազատազրկման։