Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Հայաստանում ապրիլի 1-ից գործող բնական գազի սակագինը սահմանելու է փետրվարի 26-ի նիստում։ «ՀայՌուսգազարդ»-ի ներկայացրած հայտով նախատեսվում է բնակչության համար գազի 1 խորանարդ մետրի արժեքը ներկայիս 96-ի փոխարեն սահմանել 136 դրամ։ Պարզաբանելով հանձնաժողովի դիրքորոշումը ներկայացված սակագնի վերաբերյալ՝ Նիկոլայ Գրիգորյանը, մասնավորապես, ասաց. - «2006 թվականից կատարվել են ներդրումներ, որոնք ավարտին են հասցվել, ենթադրենք, 2009 թվականի վերջին եւ կազմում են մոտավորապես 10 միլիարդ [դրամ]։ Դա արդեն մտել է [ներկայացված] սակագնի մեջ։ Դա ամենագլխավոր գործոնն է, որը, փաստորեն, ազդում է գազի սակագնի վրա»։
Հարցին, թե իր ասածից կարելի՞ է ենթադրել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նույնությամբ կամ աննշան տարբերությամբ հաստատելու է «ՀայՌուսգազարդ»-ի հայտում առաջարկվող սակագինը, Նիկոլայ Գրիգորյանը արձագանքեց. - «Մինչեւ հանձնաժողովը չքվեարկի, չեմ կարող ասել։ Իհարկե, եթե «ՀայՌուսգազարդ»-ը մի բան ներկայացրել է, ունեն իրենց հիմնավորումները։ Այլ բան է, թե մենք այդ հիմնավորումները կըդունենք, թե չենք ընդունի»։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հանձնաժողովը որոշում կայացնելիս հաշվի առնելո՞ւ է խնդրի սոցիալական կողմը, ասաց, որ դա իրենց իրավասության շրջանակներում չէ. - «Ո՞ր մեկիս չի անհանգստացնում սոցիալական կողմը։ Բայց մերը մի քիչ ուրիշ է։ Սոցիալական հարցերի համար կան համապատասխան մարմինները՝ կառավարությունը, սոցապ. նախարարությունը, որոնք իհարկե ինչ-որ վերաբերմունք պետք է ցուցաբերեն»։
Այս պահի դրությամբ էլեկտրաէներգիա արտադրող կայանները գազի գնի հետ կապված էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հայտ չեն ներկայացրել, սակայն անցած տարի նմանատիպ իրավիճակում, էլեկտրաէներգիաի 1 կիլովատտ/ժամը 25-ի փոխարեն 30 դրամ դարձնելու նախաձեռնությամբ հանդես եկավ հենց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
«Հանձնաժողովը այդ իրավունքը ունի՝ իր նախաձեռնությամբ, ինչպես նաեւ բարձրացնել տնտեսվարող սուբյեկտների հայտերի հիման վրա», - հայտարարեց Նիկոլայ Գրիգորյանը` տեղեկացնելով, որ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարց հանձնաժողովը քննարկելու է մարտի 1-ի իր նիստում։