Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսը մասնակցեց Երուսաղեմի Հայոց պատրիարքի գահակալության 20-ամյակին նվիրված միջոցառմանը


Երկօրյա այցով Իսրայելում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը երկուշաբթի երեկոյան մասնակցեց Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի գահակալության 20-ամյակի առիթով պատրիարքարանում կազմակերպված միջոցառմանը: Վեհափառը Թորգոմ արքեպիսկոպոսին հանձնեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը, որը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով շնորհվել է 91-ամյա Պատրիարքին:

«Այսօր մեզ համար մեծ ուրախություն է` զարդարելու սիրեցյալ մեր սրբազան Պատրիարքի կուրծքը Հայաստանի Հանրապետության բարձր պարգեւով», - ասաց, մասնավորապես, Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Միջոցառմանը ներկա էին հոգեւորականներ ու դիվանագետներ, Իսրայելի մեծ եւ փոքր հայաշատ կենտրոններից ժամանած պատվիրակներ, Երուսաղեմի Հունաց ու Լատինաց պատրիարքները, Հայաստանում Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպանը, այլոք:


Արտյոմ Չերնամորյան, Թել Ավիվ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG