Պաշտպանության նախարարության շինարարության վարչության նախկին պետ Արմեն Սարգսյանը հերքում է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի եւ Արթուր Գրիգորյանի արած հայտարարությունները եւ հրաժարվել է նրանց ծառայություններից: Այդ մասին երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սարգսյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը:
«Իմ կոլեգաները հայտարարություններ են հայտնել, կարծիքներ են հայտնել, որոնք երբեւիցե համաձայնեցված չեն եղել իմ պաշտպանյալի հետ, ավելին` [պաշտպանյալը] նաեւ հերքում է տվել, մասնավորապես` ես այսօր հանդիպել եմ իմ պաշտպանյալի հետ, նա ուղղակիորեն խիստ զայրացած էր եւ վրդովված, հայտնեց, որ թե' պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, թե' գլխավոր շտաբի պետ [Յուրի] Խաչատուրովը իր զինակից ընկերներն են, եւ երբեւիցե որեւէ հիմք գոյություն չունի, չէր էլ կարող ունենալ, որ կասկածներ ունենար այս կամ այն հարցերի կամ նվիրվածության վերաբերյալ: Մասնավորապես, հայտարարեց, որ շուրջ 13 տարի աշխատել է պաշտպանության նախարարությունում, եւ իր աշխատանքները միայն ուղղված են եղել մեր բանակի հզորացմանը», - Արմեն Սարգսյանի խոսքերը փոխանցեց Հովիկ Արսենյանը:
Սարգսյանը ձերբակալվել է Նոր տարվա տոներից մի քանի օր առաջ, այն բանից հետո, երբ «Հայկական ժամանակ» օրաթերթը դեկտեմբերի 15-ին հրապարակեց պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի 2008-ի փետրվարի 23-ին արձակած հրամանի քաղվածքը։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը անցած շաբաթավերջին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Սարգսյանը եւ նրա գործավարուհին մեղադրվում են «պետական գաղտնիքի» հրապարակման մեջ, եւ գործը այժմ քննվում է Ազգային անվտանգության ծառայության վարույթում։
Տիգրան Աթանեսյանն ու Արթուր Գրիգորյանը անցած շաբաթավերջին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էին, որ իրենց պաշտպանյալը որեւէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ, «մեղադրանքը մտացածին է, ընդամենը անձնական վրեժխնդրություն»: «Գործը դառնալու է դատական քննության առարկա, եւ նա [Արմեն Սարգսյանը] մանրամասն ցուցմունքներ կտա, թե ում է ձեռնտու եղել, որպեսզի քրեական գործը հարուցվի եւ նա գտնվի կալանքի տակ։ Նա արտոնել է մեզ, որպեսզի արդեն կոնկրետ անուններ սկսեն տրվել։ Մեկը՝ Սեյրան Օհանյանը, մյուսն էլ՝ Գլխավոր շտաբի պետ Խաչատուրովը. երկուսին էլ անչափ ձեռնտու էր, որովհետեւ մինչեւ ձերբակալությունը հավանականությունը մեծ էր, որ Արմեն Սարգսյանը դարձյալ մուտք կգործի պաշտպանության նախարարություն եւ կզբաղեցնի շատ պատասխանատու պաշտոն», - ասել էր, մասնավորապես, Արթուր Գրիգորյանը:
«Դա իրականությանը չի՞ համապատասխանում, գուցե սպառնալի՞ք է եղել Արմեն Սարգսյանի նկատմամբ, այդ պատճառո՞վ է նա հրաժարվում», - այս հարցին Հովիկ Արսենյանը այսպես արձագանքեց. - «Նման երեւույթ, նման ապացույց, նման մեկնաբանության տեղիք կամ մտորումների տեղիք գոյություն չունի քրեական գործի նյութերում, նաեւ իմ պաշտպանյալի հետ հանդիպելու, առանձնազրույցների արդյունքում նման վարկաբեկող կամ զրպարտչական կամ հիմնավոր կամ անհիմն թեմա գոյություն չի ունեցել եւ գոյություն չունի, ինձ համար շատ անհասկանալի է, թե ինչու հենց այդպիսի հայտարարություններ կամ կարծիքներ են հայտնել»: