Ականատեսները պատմեցին, որ մտնելով գրասենյակ` ոստիկանները նախ, առանց որեւէ պատճառաբանության, ոտքերով հարվածել եւ կոտրել են դռները: Ի պատասխան գրասենյակում ներկա մարդկանց հարցին, թե ինչու են ջարդում եւ փշրում, ասել են` դուռը չեք բացում, դրա համար։
«Սիլ» կոնցեռնի մամուլի խոսնակի պատմելով՝ ոստիկանները մտել են Սարիբեկ Սուքիասյանի աշխատասենյակ եւ նրան տարել ոստիկանություն։ Այս օպերացիան, ականատեսների փոխանցմամբ, տեւել է 30 րոպե։
Ոստիկանները, ականատեսներից ոմանց պնդմամբ, հայտարարել են, թե տեղազննություն են իրականացնում, սակայն մեր զրուցակիցները ասացին, թե ոստիկանության աշխատակիցները որեւէ փաստաթուղթ ցույց չեն տվել տեղազննություն իրականացնելու առնչությամբ։
Ոստիկանության էրեբունու բաժնի մուտքի մոտ սպասում էին Սարիբեկ Սուքիասյանի փաստաբանները։ Նրանցից Արա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենց հայտնի չէ, թե ինչ պատճառով է Սարիբեկ Սուքիասյանը գտնվում ոստիկանությունում։ Իսկ ոստիկանության բաժին իրենց ներս չեն թողնում. - «Ասում են՝ պետը հիմա զբաղված է, մի քիչ հետո եւ այլն, եւ այլն: Նույնիսկ չեն թույլատրում փաստաբաններին սպասել ներսում»:
Արա Զոհրաբյանը իրավական գնահատական տվեց Սարիբեկ Սուքիասյանին ժամերով (սկսած 16:30-ից)` առանց փաստաբանի եւ առանց նրա կարգավիճակի մասին տեղեկություն տալու, ոստիկանությունում պահելու կապակցությամբ. - «Եթե անձը ոստիկանությունում է գտնվում, ես կարծում եմ, Սահմանադրությամբ երաշխավորված է նրա իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը: Այս պահին այդ իրավունքը չի պաշտպանվում»:
Ըստ Հայաստանի ոստիկանության կայքէջում տեղադրված հաղորդագրության, փետրվարի 12-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել «Աուդիտ» ՍՊԸ տնօրեն Գոռ Դավթյանը նախ հայտնել, որ 2008 թվականի հոկտեմբերին իրեն պատկանող «Բյուրեղ» ՓԲԸ-ի 41 տոկոս բաժնետոմսերը վաճառել է Սարիբեկ Սուքիասյանի կնոջը` Ասպրամ Տոնոյանին։ 2009 թվականի նոյեմբեր ամսին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից գործարքն անվավեր է ճանաչվել, ինչից հետո ՓԲԸ-ում հայտնվել է նոր բաժնետեր, որը ցանկություն է հայտնել գնել իրեն պատկանող բաժնեմասերը։ Այդ մասին Սարիբեկ Սուքիասյանին տեղյակ պահելու նպատակով Գոռ Դավթյանը փետրվարի 12-ին, ժամը 13.00-ի սահմաներում գնացել է «Սիլ գրուպի» գրասենյակ, որտեղ Սուքիասյանն ու ոմն Արտաշ սպանության իրական սպառնալիքների տակ նրան պարտադրել են ստորագրել բաժնեմասերի հետ կապված որոշ փաստաթղթեր։ Փետրվարի 12-ին, ժամը 18.00-ին Սարիբեկ Սուքիասյանը եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը բերման են ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։
Երբ լրացավ Սարիբեկ Սուքիասյանի ոստիկանությունում պահելու 3 ժամը, փաստաբանները դեռ շարունակում էին սպասել ոստիկանության Էրեբունու բաժինի շենքի մոտ: Քիչ անց, սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասացին հերթապահ ոստիկանները, 5 փաստաբաններին թույլատրել էին հանդիպել բերման ենթարկվածների հետ:
Սուքիասյանին եւ Ստեփանյանին ոստիկանություն բերելուց մոտ 4 ժամ անց միայն հայտնի դարձավ, որ ոստիկանությունում են գտնվում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները: Նրանք, ի պատասխան փաստաբանների հարցերին, ասացին, որ քննչական գործողություններ չեն կատարվում, կատարվում են միայն բերման ենթարկվածների ինքնությունը ճանաչելու հետ կապված գործողություններ:
Ժամը 20-ին մոտ ոստիկանության բաժին եկան նաեւ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը եւ Անահիտ Բախշյանը, որոնց ուղեկցեցին բաժնի պետի մոտ: