Ելույթից առաջ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի շենքի առջեւ բողոքի ակցիա են իրականացրել ադրբեջանցիները: Նկատելով շենքին մոտեցող նախագահի կառավարական շքախումբը՝ դրոշներով ու պաստառներով ադրբեջանցի ցուցարարները վանկարկել են՝ «Արդարություն եւ ճանաչում Խոջալուին», «Հանեք զորքերը Ադրբեջանի տարածքներից»:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, եռօրյա աշխատանքային այցով Լոնդոն է ժամանել փետրվարի 9-ին: Երեկ երեկոյան Սերժ Սարգսյանը այցելել է ժամանակակից արվեստի Tate թանգարան, որտեղ բացվել ամերիկացի հայտնի նկարիչ, ծագումով հայ Արշիլ Գորկու ցուցահանդեսը:
Այսօր երեկոյան նախատեսված են նախագահի հանդիպումները Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի, Արքայազն Չարլզի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդի հետ։
Վինձորյան պալատում այսօր կայանալիք ընդունելությամբ սկիզբ է դրվելու «Երեւան` իմ սեր» նախագծին։ Նախագծի արդյունքում նախատեսվում է վերակառուցել Երեւանի կենտրոնի մի շարք պատմական շինություններ եւ դրանք վերածել մշակութային կենտրոնների։