Ֆիլիպ Ջեսափի անվան դատախաղը միջազգային իրավունքի ուսանողական մրցույթ է, որ կազմակերպվում է 1960 թվականից ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում`ամեն տարի հավաքելով թիմեր շուրջ 140 պետություններից։
Այս տարի Հայաստանի Հանրապետությունը դատախաղին կմասնացի 10-րդ անգամ։ Մասնակցած տարիների ընթացքում Հայաստանի թիմերից լավագույն արդյունքի հասել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուտետի թիմը՝ 2009-ին մրցույթի երկու մասերից առաջինում` գրավոր փուլում, գրավելով 5-րդ տեղը։
«Այս մրցույթին մասնակցած ուսանողներից շատերը հետագայում հեշտությամբ ընդունվում են Հարվարդի, Քեմբրիջի համալսարաններ. մրցույթը մեծ հնարավորություն է ընձեռում ուսանողներին հետագայում իրենց ուսումը շարունակելու լավագույն ուսումնական հաստատություններում կամ աշխատանք գտնելու միջազգային կառույցներում, քանի որ այստեղ դիտարկվում են միջազգային կոնֆլիկներ», -ասաց Մարիանա Եղիազարյանը։
Միջազգային իրավունքի մրցույթի ազգային փուլը Հայաստանում կազմակերպում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան։
Փետրվարի 6-ին եւ 7-ին Մալաթիա Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանում կանցկացվի հայաստանյան եզրափակիչ փուլը, որի արդյունքում պարզ կդառնա մարտին Վաշինգթոն մեկնող թիմի անունը։