Ըստ առաջարկվող փոփոխությունների` 2013 թվականի հունվարի 1-ից հետո խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել Ծաղկաձոր, Ջերմուկ եւ Սեւան համայնքների վարչական սահմաններում: Խաղատներ կարող լինել նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի եւ «Երեւան» ազատ տնտեսական գոտու տարածքներում:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, իրենց համար վիճահարույց է խաղատների գործունեության համար գանձվելիք՝ կառավարության սահմանած պետական տուրքի չափը:
«Առաջարկում են, որպեսզի խաղասրահների համար սահմանվի 50 միլիոն դրամ, իսկ խաղատների համար՝ 400 միլիոն դրամ: Մեր առաջարկությունը՝ 1 միլիարդ դրամ խաղատների համար: Ընդհուպ նաեւ գոտիականության խնդիրն ենք հստակ դնում: Երեւանին մոտ գտնվող կազինոն պետք է շատ ավելի բարձր վճարի, քան, ասենք՝ Վայոց Ձորում», - ասաց Վարդան Այվազյանը:
Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը վտանգ է տեսնում խոշոր տուրքեր սահմանելու մեջ. - «Եթե սահմանես բավականին բարձր դրույքաչափ, դա կարող է հանգեցնել նրան, որ ընդհանրապես այդ բիզնեսը վերանա»:
«Բարեփոխում» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Հակոբյանը մտահոգություն հնչեցրեց այն քաղաքների ճակատագրի կապակցությամբ, ուր առաջարկվում է տեղափոխել խաղատները. - «Այս օրինագիծը մեկ անգամ եւս հաստատում է, որ մենք չունենք երկրի անվտանգ զարգացման հայեցակարգ, ներառյալ՝ փոքր քաղաքների անվտանգ զարգացման հայեցակարգ: Ես անգամ կողմնակից եմ, որ Երեւան քաղաքում դա լինի, քան այդ երեք փոքր քաղաքներում: Որովհետեւ փոքր տարածությունը ավելի հեշտ է ախտահարվում: Երեւանը մի կերպ կդիմանա»:
Հակոբյանը գտնում է, որ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը նախագիծը հակասում է դարձյալ կառավարության հաստատած Ջերմուկի զարգացման ծրագրին։
Ի դեպ, Վարդան Այվազյանը խիստ կասկածում է, թե որեւէ մեկը կազինո կբացի, ասենք, Ջերմուկում։
Հիշեցնենք նաեւ, որ օրինագծով առաջարկվող փոփոխության համաձայն, 37 միլիարդ դրամից ոչ պակաս ներդրումների դեպքում կարելի է խաղատուն կազմակերպել Հայաստանի ցանկացած վայրում։ Կարծիք կա, որ դա կնպաստի, որ մեկ-երկու օլիգարխներ մենաշնորհ ձեռք բերեն նաեւ այդ ոլորտում։