Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով այս օրերին Լոնդոնում մասնակցում է Աֆղաստանին նվիրված միջազգային համաժողովին, հինգշաբթի օրը Հիլարի Քլինթոնի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Սահմանադրությանը հայ - թուրքական արձանագրությունների համապատասխանելիության մասին եւս մեկ ապացույց է, որ Հայաստանը հետամուտ է իր ստանձնած պարտավորությունների կատարմանը: Նա հավելել է, որ Հայաստանը նույն մոտեցումն ակնկալում է Թուրքիայից:
Թուրքական «Հյուրիեթ»-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ Լոնդոն ժամանելուն պես հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: 15-րոպեանոց հանդիպման ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը իր մտահոգություններն է փոխանցել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման առնչությամբ: Թերթի աղբյուրներով՝ Դավութօղլուն պատրաստվում է եւս մեկ հանդիպում ունենալ Քլինթոնի հետ:
Թուրքական «Զաման»-ի վկայությամբ` Դավութօղլու - Քլինթոն կարճատեւ հանդիպման ընթացքում պաշտոնական Անկարան փոխանցել է իր մտահոգությունները, թե Հայաստանի Սահմանադրական դատարանի հունվարի 12-ի որոշումը պարունակում է նախապայմաններ, որոնք հակասում են արձանագրությունների տառին եւ ոգուն:
«Անկարան ակնկալում է փաստաթուղթ ստանալ Երեւանից, որը կերաշխավորի, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման հիմնավորումը չի ազդի Հայաստանի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա», - գրում է «Զաման»-ը:
Թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Լոնդոնում հանդիպել են Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները, հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը՝ ճշտելով, սակայն, որ դա ոչ թե հանդիպում էր, այլ «կարճատեւ զրույց»: Այս հանդիպման մասին դեռեւս մանրամասներ չեն հաղորդում ո'չ հայկական, ո'չ թուրքական պաշտոնական աղբյուրները:
Թուրքական մամուլը, սակայն, որոշ տեղեկություն է հաղորդում՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները: «Հյուրիեթ»-ի փոխացմամբ՝ Թուրքիայի եւ Հայաստանի արտգործնախարարները «հանպատրաստից» հանդիպում են ունեցել, որի ընթացքում Դավութօղլուն պաշտոնական Անկարայի մտահոգություններն է փոխանցել հայ - թուրքական արձանագրությունների հեռանկարի վերաբերյալ: «Այս ոչ պաշտոնական հանդիպումը երկու արտգործնախարարների առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր Անկարայի կողմից Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշման վերաբերյալ հնչեցրած քննադատությունից հետո», - գրում է «Հյուրիեթ»-ը:
Երկու կողմերը հնարավորություն են ունեցել վերանայելու իրենց արդեն հայտնի դիրքորոշումները, ոչ մի փոփոխություն չի արձանագրվել, - փոխանցել է դիվանագիտական աղբյուրը: Նույն աղբյուրը հաղորդել է, թե Դավութօղլուն եւ Նալբանդյանը համաձայնության են եկել հանդիպել հաջորդ շաբաթ Մյունխենում կայանալիք անվտանգության հարցերով համաժողովի շրջանակներում: