«Հեռախոսազրույցի ընթացքում Մեւլյութ Չավուշօղլուն հայտնեց Հովիկ Աբրահամյանին, որ հունվարի 26-ին ադրբեջանական APA լրատվական գործակալության կողմից տարածված տեքստում իրեն վերագրվել են մի շարք հայտարարություններ, որոնք ինքը չի կատարել: Մեւլյութ Չավուշօղլուն հավաստիացրեց, որ այդ հայտարարությունները թերի թարգմանության եւ ադրբեջանցի լրագրողի թյուրըմբռնման հետեւանք են», - ասված է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:
Ըստ APA գործակալության հրապարակած տեքստի` Մեւլյութ Չավուշօղլուին հիշյալ հարցազրույցում, մասնավորապես, հայտարարել է. - «Տարածաշրջանում գոյություն ունեն լուրջ հիմնախնդիրներ: Գոյություն ունի խնդիրը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Տվյալ հարցով Եվրոպայի խորհրդի ընդունած փաստաթղթերում արձանագրվում է ադրբեջանական տարածքների օկուպացման փաստը եւ Ղարաբաղյան չլուծված հակամարտության առկայությունը: Եվրոպայի խորհրդի որոշումներում Ղարաբաղը նշվում է Ադրբեջանի սահմաններում` որպես Ադրբեջանի տարածք: Այդ հակամարտությունը տարածաշրջանի հիմնական խնդիրներից մեկն է: Այն նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացմանը խոչընդոտող հիմնախնդիրներից է: Ես դա ասում եմ ոչ այն պատճառով, որ թուրք եմ, այլ որովհետեւ դա է իրականությունը»:
Չավուշօղլուն իրեն վերագրվող հայտարարությունները հերքել էր նաեւ նախօրեին ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամներ Դավիթ Հարությունյանի եւ Նաիրա Զոհրաբյանի, ինչպես նաեւ Եվրախորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ:
Հայաստանի իշխող կոալիցիայի կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները չորեքշաբթի օրը հայտարարությամբ էին հանդես եկել, որում «կանխակալ» էին որակել APA-ին տված հարցազրույցում Չավուշօղլուի արտահայտած տեսակետները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ:
«Վեհաժողովի նախագահի կողմից «իրականության» որոշ մեկնաբանություններ հարցականի տակ են դնում նրա անկողմնակալությունը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ընկալման հարցում: ԵԽԽՎ-ի նախագահը լավ չի ընկալում հակամարտության բնույթն ու տարրերը, ինչպես նաեւ վերջինիս շուրջ ընթացող բանակցային գործընթացը: Նա ակնհայտորեն նախընտրում է անտեսել այն փաստը, որ խաղաղ կարգավորումը հիմնված է մի քանի սկզբունքներին հետամուտ լինելու վրա, որոնց թվում է նաեւ ինքնորոշման սկզբունքը», - ասված էր Ազգային ժողովի Հանրապետական, «Օրինաց երկիր» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հայտարարությունում: - «Ավելին, ցավում ենք, որ հենվելով հիմնահարցի առնչությամբ Թուրքիայի դիրքորոշմանը եւ շեշտելով, որ «այս հակամարտությունը կարծես խոչընդոտում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»` [ԵԽԽՎ-ի] նախագահը լրջորեն հարցականի տակ է դնում իր պաշտոնավարության հեղինակությունը տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում առհասարակ որեւէ դրական դերակատարում ունենալու տեսանկյունից»:
Այս հարցազրույցը, հայտարարության հեղինակների համոզմամբ, «եւս մեկ անգամ հաստատում է, որ բանակցություններ վարելը միայն լիազորված մարմնի, այս պարագայում ԵԱՀԿ-ի եւ վերջինիս Մինսկի խմբի համանախագահության իրավասությունն է, եւ այն, որ այս ձեւաչափից դուրս ցանկացած անպատասխանատու ձեռնարկում միայն ավելի բարդացնում եւ վնասում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը»:
Կոալիցիոն խմբակցությունները հորդորել էին Հայաստանի Ազգային ժողովի նախագահին «ԵԽԽՎ-ի նախագահից ճշտել տարածված հարցազրույցի իսկությունը, բացատրություններ պահանջել պարոն Չավուշօղլուից, հասկանալ, արդյո՞ք նրա խոսքերը կարելի է համարել ԵԽԽՎ-ի պաշտոնական դիրքորոշում եւ հարկ եղած դեպքում լրջորեն քննարկել Մեւլյութ Չավուշօղլուի նախագահության շրջանում ԵԽԽՎ-ի աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու հարցը»: