Ավելի քան մեկ ժամ տեւած իր ելույթը Օբաման սկսել է հիշեցումով, թե ինչպիսի երկիր է ինքը ժառանգել, երբ մեկ տարի առաջ եկավ իշխանության. - «Երկիրը պատերազմների մեջ էր, տնտեսությունը հետընթաց էր ապրում, ֆինանսական համակարգը սնանկության եզրին էր, իսկ կառավարությունը՝ խոշոր պարտքերի մեջ»:
«Մեկ տարի անց փոթորիկը հանդարտվում է, բայց ավերածությունները դեռ մնում են: 10 ամերիկացիներից մեկն այսօր չի կարողանում աշխատանք գտնել», - ընդգծել է Օբաման եւ ելույթի առյուծի բաժինը նվիրել վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ի տնտեսությունը վերակենդանացնելուն, առողջապահական համակարգում բարեփոխումներ կատարելուն ուղղված իր ջանքերին, այլ հարցերի:
Օբաման հայտարարել է, որ «աշխատատեղը պետք է լինի թիվ մեկ առաջնահերթությունը 2010 թվականի ընթացքում»:
Անդրադառնալով պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում արտաքին քաղաքականության բնագավառում ձեռքբերումներին՝ Օբաման հայտարարել է, թե 8 տարի ձգվող պատերազմն Աֆղանստանում մոտենում է ավարտին:
«Մենք ավելացնում ենք մեր զորախմբերն ու զորավարժություններ անցկացնում Աֆղանստանի անվտանգության ուժերի հետ, որպեսզի 2011 թվականի հուլիսին արդեն իրենք ստանձնեն անվտանգության ապահովումը, եւ մեր զորքերը կարողանան տուն վերադառնալ: Մենք կխրախուսենք լավ կառավարությանը, կաշխատենք նվազեցնել կոռուպցիան եւ պաշտպանել աֆղան ժողովրդի իրավունքները», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը:
Օբաման վստահեցրել է, որ շուտով կավարտվի նաեւ շուրջ 7 տարի ձգվող պատերազմը Իրաքում:
«Այնպես, ինչպես մենք ստանձնեցինք Ալ Քաիդայի դեմ պայքարը, նույն պատասխանատվությամբ էլ պետք է Իրաքը թողնենք իր ժողովրդին», - շարունակել է նա: - «Որպես նախագահի թեկնածու՝ ես խոստացա, որ վերջ կդնեմ այս պատերազմին, եւ հենց դա եմ անում՝ արդեն որպես նախագահ: Մինչեւ այս տարվա օգոստոսը մեր բոլոր զորքերը դուրս կբերվեն Իրաքից: Մենք կաջակցենք Իրաքի իշխանություններին՝ ընտրություններ անցկացնելու հարցում, եւ կշարունակենք համագործակցել Իրաքի ժողովրդի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն եւ բարեկեցություն հաստատելու համար: Ոչ մի կասկած՝ պատերազմն ավարտվում է եւ մեր զորքերը տուն են վերադառնում»:
Միացյալ Նահանգների նախագահը խոսել է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների, միջուկային սպառազինությունների կրճատման մասին: Օբաման ընդգծել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների եւ նման դիվանագիտական նախաձեռնությունների շնորհիվ ԱՄՆ-ը վստահություն է ձեռք բերել միջազգային հանրության շրջանում՝ Հյուսիսային Կորեայի եւ Իրանի պես երկրների սպառնալիքներին դիմագրավելու ունակ լինելու հարցում:
«Ահա թե ինչու Հյուսիսային Կորեան հիմա գնալով ավելի մեկուսացված է դառնում եւ ենթարկվում ավելի խիստ պատժամիջոցների: Ահա թե ինչու է միջազգային հանրությունը ավելի միասնական, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ առավել մեկուսացված: Քանի դեռ Իրանի առաջնորդները շարունակում են անտեսել իրենց պարտավորությունները, կասկած չկա, որ նրանք էլ կհայտնվեն լուրջ հետեւանքների առաջ», - խոստացել է Օբաման:
Դեմոկրատ Օբամայի ելույթը միանշանակ չի ընդունվել ընդդիմադիր հանրապետականների կողմից: Վիրջինիայի նորընտիր նահանգապետ Բոբ ՄըքԴոննելը հանդես է եկել ավանդական պատասխան ելույթով:
Օբամայի որդեգրած քաղաքականության հեռանկարների մասին հանրապետականների թերահավատությունը արտահայտելիս՝ նա, մասնավորապես, քննադատել է կառավարության քաղաքականությունը առողջապահության ոլորտում՝ բացատրելով, թե ամերիկացիները կցանկանային օգտվել մատչելի բուժօգնությունից, սակայն նրանց համար ցանկալի չէ պետության միջամտությունն այդ համակարգում: Նա նաեւ թերահավատություն է հայտնել նախագահի վարչակազմի՝ ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկած քայլերի նկատմամբ՝ հիշեցնելով Ամստերդամ-Դեթրոյթ չվերթ իրականացնող ամերիկյան ինքնաթիռում ահաբեկչական գործողության փորձի վերջին դեպքը:
Իր ելույթում Օբաման նաեւ միասնության կոչ է արել հանրապետական ու դեմոկրատ կոնգրեսականներին՝ հորդորելով աշխատել միասին՝ մի կողմ թողնելով իրենց քաղաքական դիրքորոշումները:
Վկայակոչելով վերջերս Մասաչուսեթսում սենատորի թափուր տեղի համար անցկացված ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կրած պարտությունը՝ Օբաման ասել է. - «Եթե հանրապետականները պնդում էին, որ Սենատում 60 ձայն ունենալով հնարավոր է ցանկացած գործ կյանքի կոչել, ապա այսօր կառավարելու պատասխանատվությունը արդեն ձեզ վրա եւս ընկած է»:
Դիմելով հանրապետականներին՝ նա ընդգծել է. - «Ոչ ասել ամեն ինչին՝ սա կարող է լինել հաջողակ կարճաժամկետ քաղաքականություն, բայց դա առաջնորդելու արվեստ չէ: Մենք այստեղ ենք՝ ծառայելու մեր քաղաքացիներին: Դե ուրեմն՝ եկեք ցույց տանք ամերիկացի ժողովրդին, որ մենք դա կարող ենք անել միասնաբար»:
Օբամայի ելույթի առնչությամբ իր մեկնաբանությունն է տվել նաեւ նախագահի նախկին թեկնածու, Օբամայի երբեմնի մրցակից հանրապետական Ջոն Մաքքեյնը: Հիշեցնելով Օբամայի նախընտրական քարոզարշավը, որի ընթացքում Օբաման հայտարարել էր, թե ինքը ընտրվելու դեպքում կփոխի քաղաքական մթնոլորտը Վաշինգտոնում, կապահովի թափանցիկ աշխատելաոճ, երկկողմ քննարկումներ՝ Մաքքեյնը պնդում է. - «Այսօր դա տեղի չի ունենում»:
Օբաման իր անդրանիկ ամենամյա ուղերձը ավարտել է այսպիսի կոչով. - «Բարդ տարին անցյալում է, նորն է սկսվել, մենք չենք ընկրկում, ես չեմ ընկրկում, պահն օգտագործենք՝ նորը սկսելու եւ մեր երազանքը կյանքի կոչելու եւ մեր միությունը եւս մեկ անգամ ամրապնդելու համար»: