Մատչելիության հղումներ

Իրանում վթարի ենթարկված ինքնաթիռը պատկանել է ռուսական ընկերության


Իրանում վթարի է ենթրակվել Տու-154 ուղեւորատար ինքնաթիռը. օդանավում գտնվող 157 ուղեւորներից առնվազն 46-ը վնասվածքներ են ստացել, զոհեր չկան։

Հաղորդագրությունների համաձայն, օդանավը բռնկվել է Մեշխեդ քաղաքում՝ վայրէջք կատարելու ժամանակ։ Նախնական վարկածով, վթարի պատճառ են դարձել եղանակային վատ պայմաններն ու ինքնաթիռի գերբեռնվածությունը։

«Ռոսավիացիայի» ներկայացուցիչները հայտարարել են, որ վթարված ինքնաթիռը իրանական կողմը վարձակալել է ռուսական «Կոգալիմավիա» ընկերությունից։ Կատարվում է քննություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG