«Մեր կարծիքով, դատարանի վճիռը դրական քայլ է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացման արձանագրությունների վավերացման գործընթացն առաջ տանելու տեսակետից», - «Ազատություն» ռադիոկայանին ուրբաթ ուշ երեկոյան ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։ - «Դատարանի վճիռը թույլ է տալիս արձանագրությունները, այն տեսքով, ինչպես դրանք եղել են բանակցությունների եւ ստորագրման պահին, տանել խորհրդարան` վավերացման։ Որեւէ տպավորություն չկա, թե դատարանի վճիռը սահմանափակում կամ ինչ-որ կերպ բնորոշում է արձանագրությունները»։
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի այս արձագանքին նախորդել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հեռախոսազրույցը ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։ Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, Դավութօղլուն ամերիկացի գործընկերոջը փոխանցել է Թուրքիայի մտահոգությունները Հայաստանի Սահմանադրական դատարանի վճռի կապակցությամբ՝ նշելով, որ այն հակասում է «արձանագրությունների էությանը եւ ոգուն»:
Ուրբաթ օրը, ավելի վաղ, Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հանդես էին եկել կոշտ հայտարարություններով։ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չէր բացառել, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացը կարող է ձախողվել՝ դրանում մեղադրելով Թուրքիային, եւ հույս էր հայտնել, որ թուրքական կողմը չի փորձի «արհեստական, հորինված պատրվակներ բերել որպես պատճառ այս արձանագրությունները չվավերացնելու համար»։
Ահմեդ Դավութօղլուն, իր հերթին, վերստին պնդել էր պաշտոնական Անկարայի տեսակետը, ըստ որի Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը «հակասում է արձանագրությունների տառին եւ ոգուն», եւ հայտարարել էր, թե պատրաստվում է ԱՄՆ-ի եւ Շվեյցարիայի հետ քննարկել Թուրքիայի մտահոգությունները` նպատակ ունենալով ճնշում գործադրել Հայաստանի վրա։
«Մեր դիրքորոշումը անփոփոխ է մնում։ Մենք աջակցում ենք հարաբերությունների նորմալացման գործընթացին, որը, կարծում ենք, կօգնի Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը», - իր մեկնաբանություններում նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը՝ վստահություն հայտնելով, որ Թուրքիան եւ Հայաստանը «լրջորեն են մոտենում իրենց պարտավորություններին», եւ կոչ անելով «ժամանակին վավերացնել արձանագրությունները»։
Հայաստանի Սահմանադրական դատարանը հունվարի 12-ի որոշմամբ Սահմանադրությանը չհակասող է ճանաչել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները, սակայն միաժամանակ ընդգծել է, որ այդ փաստաթղթերի մեկնաբանությունը չի կարող հակասել Հայաստանի Անկախության հռչակագրին, որում ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Բացի այդ, Սահմանադրական դատարանը շեշտել է, որ արձանագրությունները չեն առնչվում որեւէ երրորդ կողմի` հակառակ հայ - թուրքական հաշտեցման գործընթացը Ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետ կապելու Թուրքիայի փորձերի: