«Անշուշտ, ամենից կարեւոր դատավորը ժամանակն է, բայց մենք` ժամանակակիցներս պարտավոր ենք մեր գնահատականը տալ այն մարդկանց, ովքեր կարողանում են նոր շունչ հաղորդել մեր մշակույթի դարավոր ավանդույթներին։ Եթե մենք դա չանենք, նշանակում է` մենք անհաղորդ ենք, ի վիճակի չենք նկատելու լավը։ Ես վստահ եմ, որ վերջին տարիներին պետական մրցանակների արժանացած ստեղծագործությունների մեծ մասը, իրոք, բռնելու է ժամանակի քննությունը», - ասել է Նախագահը։
Գրականության ոլորտում պետական մրցանակի արժանացավ գրող Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպը, որը առանձնահատուկ ընդգրկուն ստեղծագործություն է Ցեղասպանության ժամանակներից մինչեւ մեր օրերը:
Երաժշտության ոլորտում պետական մրցանակի արժանացավ կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի «Քրոնիկոն» ստեղծագործությունը:
Կերպարվեստի ոլորտում պետական մրցանակը հանձնվեց մեր անվանի արվեստաբաններ Հրավարդ Հակոբյանի, Վիգեն Ղազարյանի, Մուրադ Հասրաթյանի եւ Արարատ Աղասարյանի հեղինակած «Հայ արվեստի պատմություն» հիմնարար աշխատությունը:
Ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում պետական մրցանակի արժանացավ Պաշտպանության նախարարության վարչական նոր շենքի համալիրի հեղինակային խումբը:
Նախագահ Սերժ Սարգսյանը, իր շնորհակալությունը հայտնելով մրցութային հանձնաժողովների նախագահներին եւ անդամներին. - «Որովհետեւ փոքր պետություններում, մեր ավանդույթը ունեցող պետությունում, մեր ժողովրդի բնավորության գծերն ունեցող պետությունում շատ դժվար է ընտրություն կատարել»:
Թատերարվեստի եւ կինոյի հանձնախմբի անդամները ձայների մեծամասնությամբ որոշել էին պետական մրցանակի ներկայացնել Տիկնիկային թատրոնում Ռուբեն Բաբայանի բեմադրած «Ակակ» ներկայացմանը՝ առաջնորդվելով, թերեւս, միայն գեղարվեստական չափանիշներով: Սա միակ որոշումն էր, որը նախագահը չվավերացրեց:
Անցյալ տարեվերջին պարզվեց, որ Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ պետական այլ պարգեւների է արժանանալու պետբյուջեից հատկացված մեծ գումարներով բեմադրված «Սպարտակ» բալետի ստեղծագործական խումբը:
«Ես համարում եմ, որ որոշումն ընդունողները, անշուշտ, պետք է լինեն հանձնաժողովի անդամները, բայց եթե իմ աշխատակազմի կամ իմ վերաբերմունքը այստեղ հաշվի չառնվի, այդ պարագայում դրանք չեն կոչվի պետական պարգեւներ», - ակնարկեց նախագահը: