Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ջոկատը բերված է բարձր պատրաստականության վիճակի եւ պատրաստ է մեկնել Հայիթի` իրականացնելու փրկարարական աշխատանքներ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը:
Հարցին, թե ինչո՞ւ մինչ օրս հայաստանցի փրկարարները չեն մեկնել Հայիթի, Աբրահամյանը պատասխանեց. - «Այդ խնդրի շուրջ մեր համագործակցությունը պայմանավորված է միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի հետ»:
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության տնօրենի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե ծառայության 52-հոգանոց ջոկատը պատրաստվում է մեկնել Հայիթի:
Հայաստանի կառավարության հինգշաբթի օրվա նիստի օրակարգում ի թիվս բազմաթիվ հարցերի ընդգրկված է որոշման նախագիծ Հայիթիին օգնություն տրամադրելու մասին: Ըստ այդմ, նախատեսվում է հունվարի 12-ի ավերիչ երկրաշարժի հետեւանքների վերացման նպատակով Հայիթիի կառավարությանը տրամադրել 100 հազար դոլարին համարժեք դրամ` 2010 թվականի պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: