Մատչելիության հղումներ

Ղարաբաղի պաշտպանության նախարարը վստահում է Սերժ Սարգսյանին


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյան
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյան

Ղարաբաղի ժողովրդի կամքին դեմ գործող ղեկավարի որոշումները չեն ընկալվի եւ չեն իրագործվի, հինգշաբթի օրը Ստեփանակերտում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին հայտարարեց։

«Ղարաբաղին չեն կարող պարտադրել մի իրավիճակ, որը չի ընդունվի մեր ժողովրդի կողմից: Եթե մեր ժողովուրդը կհամաձայնի այս [Մադրիդյան] սկզբունքներին` ղեկավարությունը կբանակցի, չի համաձայնի` չի բանակցի եւ չի ստորագրի որեւէ փաստաթղթի տակ», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մովսես Հակոբյանը` հավելելով, սակայն, որ ծանոթ չէ Մադրիդյան սկզբունքների հետ։

Ղարաբաղի պաշտպանության նախարարը ընդգծեց, որ անձամբ ճանաչելով Սերժ Սարգսյանին՝ վստահում է նրան եւ համոզված է, որ Սերժ Սարգսյանը չի գնա որեւէ քայլի, որը չի ընդունվի Ղարաբաղի ժողովրդի կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG