Մատչելիության հղումներ

Թիվ 10-ի երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչվեցին


Երեւանի թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հինգշաբթի օրը կայացած նիստում, հաշվի առնելով ստացված դիմումները, անվավեր ճանաչեց ընտրատարածքի երկու տեղամասերում հունվարի 10-ին անցկացված քվեարկության արդյունքները:

Անվավեր ճանաչվեցին քվեարկության արդյունքները թիվ 10/15 եւ թիվ 10/19 տեղամասերում, որոնցում ընտրությունների մասնակիցների թիվը` համապատասխանաբար 582 եւ 599, կհամարվի անճշտություն: Այդ տեղամասերում ընտրախախտումների վերաբերյալ նյութերը կուղարկվեն դատախազություն:

Հանձնաժողովը մերժեց թիվ 10/34, 10/09, 10/12 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները չեղյալ հայտարարելու դիմումները` հիմնավորելով, որ դրանցում մատնանշված են ոչ թե կոնկրետ կեղծիքների, այլ վիճաբանությունների եւ բռնությունների փաստեր, որոնցով պետք է զբաղվեն իրավապահ մարմիննները:

Հանձնաժողովի նույն օրվա որոշմամբ, թիվ 10 ընտրատարածքում անցկացված Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում հաղթող ճանաչվեց «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանը:

Ըստ երկուշաբթի օրը հրապարակված նախնական արդյունքների, Արա Սիմոնյանը երկրորդ տեղը գրաված` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանից շուրջ 2600 ձայն ավելի էր ստացել:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG