Մատչելիության հղումներ

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը


Վրաստան -- Ժողովուրդը ողջունում է սենատոր Ջոն ՄըքՔեյնին (աջից), ում Վրաստանի ազգային հերոսի կոչում է շնորհվել, 11-ը հունվարի, 2010թ.
Վրաստան -- Ժողովուրդը ողջունում է սենատոր Ջոն ՄըքՔեյնին (աջից), ում Վրաստանի ազգային հերոսի կոչում է շնորհվել, 11-ը հունվարի, 2010թ.

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին չի կարողանում առայժմ այնպիսի սերտ հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հետ, ինչպիսին նա ուներ նախկին նախագահ Ջորջ Բուշի հետ։ Մինչդեռ, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի հակառակորդ, հանրապետական Ջոն ՄըքՔեյնը այսօր արժանացել է Վրաստանի բարձրագույն պարգեւին՝ Վրաստանի ազգային հերոսի կոչմանը։

Ուկրաինայում ծավալված նախագահական ընտրարշավը զգալիորեն տարբերվում է հետխորհրդային տարածքում մինչ օրս անցկացված գրեթե բոլոր ընտրություններից: Սա առաջին դեպքն է ԱՊՀ-ի տարածքում, երբ գործող նախագահը, մասնակցելով ընտրություններին, հաղթելու որեւէ շանս չունի:

Թուրքական Milliyet-ին տված հարցազրույցում Թուրքիայի Զբոսաշրջության եւ մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը ասել է, որ Ախթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին չի բացվելու կրոնական արարողությունների համար եւ գմբեթին խաչ չի տեղադրվելու, քանի որ այս եկեղեցին նման արարողություններ անցկացնելու թույլտվություն ստացած հաստատությունների ցանկում չկա:

Մանրամասները՝ «Մոլորակ» ծրագրի այս թողարկման մեջ։ «Մոլորակը» պատրաստել են Աստղիկ Բեդեւյանը, Գեւորգ Ստամբոլցյանը, Հասմիկ Սմբատյանը, Հեղինե Բունիաթյանը, Հրայր Թամրազյանը։
XS
SM
MD
LG