Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը քննադատում է Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունները


Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ Երեւանում, 10-ը հունվարի, 2010թ.
Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ Երեւանում, 10-ը հունվարի, 2010թ.
Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին տեղի ունեցած Ազգային ժողովի պատգա
ՀԱԿ-ը չի ճանաչում ընտրության արդյունքները եւ այն բողոքարկելու է դատական բոլոր ատյաններով՝ ավավեր ճանաչելու պահանջով։ ...
մավորի ընտրություններում պաշտոնական տվյալներով հաղթել է «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Արա Սիմոնյանը։ Ընտրություններում Սիմոնյանի հիմնական մրցակցի՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի պետ Դավիթ Մաթեւոսյանի գնահատմամբ, սակայն, Փաշինյանի իրական մրցակիցը «ռեժիմի կեղծիքի մեքենան» էր։

Երկուշաբթի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Դավիթ Մաթեւոսյանը, մասնավորապես, հայտարարեց. - «Չկա Արա Սիմոնյան մրցակից։ Կա ռեժիմ, ռեժիմի կեղծիքի մեքենա, եւ կա ընդդիմություն, որը փորձում է ժողովրդի իշխանությունը վերադարձնել ժողովրդին»։

Անցած ընտրություններում հիմնական ընդդիմադիր թեկնածու համարվող Նիկոլ Փաշինյանը գտնվում է անազատության մեջ 2007-2008 թվականներին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեղադրանքներով, եւ իր նախընտրական քարոզչությունն իրականացնում էր կալանավայրից։ Ընտրություններում նրան սատարում էր ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), որը երկուշաբթի հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է, որ ՀԱԿ-ը չի ճանաչում ընտրության արդյունքները եւ այն բողոքարկելու է դատական բոլոր ատյաններով՝ ավավեր ճանաչելու պահանջով։

Անցած ընտրություններն աչքի ընկան ընտրողների ցածր ակտիվությամբ։ Ընտրություններին մասնակցել էր քվեարկողների ընդամենը 24 տոկոսը։ Քվեարկության ընթացքում գրանցվեցին լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքեր, ընտրատեղամասերից մեկում մի քանի ժամով փակվել էին դռները, բռնություն էր գործադրվել Նիկոլ Փաշինյանի թիմակիցների նկատմամբ, նկատվել էին երթուղային մեքենաներով մարդկանց ընտրատեղամասեր փոխադրելու դեպքեր, ընդդիմությունը հայտարարություններ էր տարածել ընտրակեղծիքների մասին։

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայտարարություն է տարածել նաեւ ընդդիմադիր թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը։ Ընտրությունները բնութագրելով որպես «ապօրինի եւ կեղծված», նա գրում է. - «Մարտիմեկյան տրամաբանությունը շարունակում է դրված լինել իշխանության եւ ժողովրդի հարաբերությունների հիմքում, եւ գործող իշխանության հենարանը բռնությունն է, քրեական ամենաթողությունը, Հայաստանի քաղաքացիների անպաշտպանությունն ու հուսահատությունը»։

Արտաշես Գեղամյան. Ստեղծվեցին բոլոր հնարավոր պայմանները, որ ընտրությունները անցնեն ազատ, անկաշկանդ...
Արա Սիմոնյանի կուսակցական ղեկավար Արտաշես Գեղամյանը, ով նախկինում համապետական ընտրություններում պարտություն կրելուց հետո հանրահավաքների ժամանակ բարձրաձայնում էր ընտրակեղծիքների մասին, անցած ընտրությունները որակեց «ազատ, անկաշկանդ»՝ չժխտելով, որ Արա Սիմոնյանը իշխանության թեկնածուն է։

«Արա Սիմոնյանը «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչն է։ Ես հայտնում եմ շնորհակալությունս, որ անգամ իսկ ներգրավված չլինելով Ազգային ժողովում, մենք ընկալվում ենք որպես Հայաստանում իշխանություն։ Ընտրությունները, ըստ իս, լուծեցին ամենակարեւոր խնդիրը՝ իշխանության մաս կազմող քաղաքական կուսակցությունները վերստին ապացուցեցին մեր հանրությանը եւ հասարակությանը, որ իրենք լի են վճռականությամբ վեր կանգնել ներկուսակցական շահերից եւ ձեւավորել քաղաքական նոր մշակույթ», - երկուշաբթի «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գեղամյանը՝ պարզաբանելով. - «Այն է՝ անկախ նրանից, թե թեկնածուն ո՞ր կուսակցությունն է ներկայացնում, ստեղծվեցին բոլոր հնարավոր պայմանները, որ ընտրությունները անցնեն ազատ, անկաշկանդ, մարդկանց ազատ կամարտահայտության պայմաններում»։

Անցած ընտրություններում պատգամավորի թեկնածու, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը նույնպես քննադատում է անցած ընտրությունները՝ պնդելով, որ իրականում Արա Սիմոնյանի օգտին ընտրակեղծիքներ են կատարվել Երեւանի քաղաքապետ, իշխող Հանրապետական կուսակցության վարչության անդամ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ։

«Հունվարի 10-ի ընտրությունների քաղաքական բնութագիրը եւ բուն բովանդակային էությունը կայանում են նրանում, որ քաղաքագլուխը մխրճվեց նոր պետական հանցագործության մեջ, իսկ հանրապետության նախագահը դիտորդի կրավորական կեցվածք ընդունեց», - ընտրություններից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դավիթ Հակոբյանը։

Մարքսիստական կուսակցության նախագահի համոզմամբ՝ «վարչական ահաբեկչության ճանապարհով, օգտագործելով հոգեբանական տեռորի, ֆիզիկական պրեսինգի բոլոր լծակները` քաղաքագլուխը ուզում է մանդատ գողանալ քաղաքականությանը եւ հայ հասարակությանը անհայտ մի հումանոիդի համար»:

Նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ Արա Սիմոնյանը չէր ժխտել, որ Գագիկ Բեգլարյանը իր բարեկամն է, սակայն հայտարարել էր, որ ընտրություններում կեղծիքներ թույլ չի տա, իսկ իշխող կուսակցությունը, կամ անձամբ Գագիկ Բեգլարյանը իրեն չեն սատարում:

«Ես պահանջում եմ նոր Սահմանադրություն եւ սկզբունքորեն նոր ընտրական իրավունք, իսկ այս ընտրությունները ճանաչել անվավեր` պարտադիր ճանաչել անվավեր, ազգի խայտառակություն», - հայտարարեց Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններում պատգամավորի թեկնածու Դավիթ Հակոբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG