Երեւանի թիվ 10 ընտրատարածքում անցկացվող Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում առայժմ գրանցվում է ընտրողների բավական ցածր ակտիվություն։ «Ազատություն» ռադիոկայանի այցելած մի շարք տեղամասերում ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր ընդամենը 20 ընտրող, ինչը տեղամասային հանձնաժողովների ներկայացուցիչների գնահատմամբ, նշանակում է, որ մինչեւ ընտրատեղամասերի փակումը՝ երեկոյան 20։00, ընտրություններին կմասնակցեն ընտրողների 15-20 տոկոսից ոչ ավելին։
Երեւանի Ա. Սախարովի անվան հրապարակում նկատվել են 47 համարի երթուղային միկրոավտոբուսների կուտակումներ, թեեւ այդ համարի երթուղային մեքենաների երթուղին սովորաբար Սախարովի հրապարակով չի անցնում։ Ահազանգեր կան, որ 47 համարի երթուղայիններով ընտրողներին տեղափոխում են ընտրատարածքներ։
Անցկացվող քվեարկությանը պատգամավորական մանդատի համար պայքարում են Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։