Մատչելիության հղումներ

Առատ ձյունը եվրոպական քաղաքներում կաթվածահար է արել տրանսպորտը


Անսպասելի վրա հասած ձյունը եվրոպական բազմաթիվ քաղաքներում դարձել է ճանապարհների փակման, օդանավակայաններում չվերթների հետաձգման պատճառ:

Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Ֆրանսիայի եւ Հոլանդիայի տարբեր քաղաքների օդանավակայաններում հազարավոր մարդիկ սպասում են իրենց չվերթներին: Հատկապես անորոշ է փարիզյան «Օռլի», Դուբլինի եւ Ամստերդամի օդանավակայանների ուղեւորների վիճակը:

Առավել ցուրտ եղանակ է Սկանդինավյան երկրներում` Շվեդիայի կենտրոնական շրջաններում Ցելսիուսի սանդղակով 30-40 աստիճան ցուրտ է գրանցվել, գրեթե նույն պատկերը Նորվեգիայում է:

Խիստ սահմանափակվել է նաեւ ավտոբուսների երթեւեկությունը: Օսլոյում քաղաքային տրանսպորտի աշխատանքը մասնակի դադարեցված է` շարժիչների մեծ մասի սառչելու պատճառով:

Անգլիայի հարավում էլեկտրամատակարարաման խափանման պատճառով ավելի քան 4 հազար մարդ հոսանքազրկվել է:

Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայում եւ Գերմանիայում քաղաքային իշխանությունները ձմռանը փողոցները մաքրելու համար անհրաժեշտ աղի, նաեւ` ավազի պակաս ունեն:

Ձրտահարությունից այս ձմռանը Լեհաստանում 122 մարդ է մահացել: Միայն երեկ գերմանական իշխանությունները հաղորդել են առնվազն 9 մարդու մահվան մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG