Մատչելիության հղումներ

Չինաստանում մեկնարկել է Սառցե եւ ձյունե քանդակների ամենախոշոր փառատոնն աշխարհում


Չինաստան -- Սառցե եւ ձյունե քանդակների փառատոնը Հարբինում, հունվար, 2010թ.
Չինաստան -- Սառցե եւ ձյունե քանդակների փառատոնը Հարբինում, հունվար, 2010թ.

Չինաստանի Հարբին քաղաքում մեկնարկել է Սառցե եւ ձյունե քանդակների 26-րդ ամենամյա միջազգային փառատոնը: Աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկները շքեղ հրավառությամբ ուղեկցված փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը դիտել են -16°C ջերմաստիճանի պայմաններում:

Աշխարհում «Ձյունասառցե Դիսնեյլենդ» անվամբ հայտնի Հարբինում ցուցադրվում են ավելի քան 2000 ստեղծագործություններ, որոնց կերտման համար ծախսվել է շուրջ 150 հազար քառակուսի մետր 100 հազար քառակուսի մետր ձյուն:

Այս տարի ցուցանմուշների շարքում են ընդարձակ պագոդաները, պալատները եւ եգիպտական սառցե սֆինքսը:

Երեք ամիս տեւող Սառցե եւ ձյունե քանդակների փառատոնի ընթացքում նախատեսված ավելի քան 100 տուրիստական, առեւտրային, մարզական ու մշակութային միջոցառումների շարքում առանձնանում են հատկապես Ձյունե եւ սառցե քանդակների մրցույթն ու ձմեռային լողի մրցույթը:

Հյուսիսային Չինաստանում տեղակայված Հարբին քաղաքը գտնվում է աշխարհագրական գրեթե նույն լայնության վրա, ինչ Կանադայի Տորոնտո քաղաքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG