Իրանի իշխանությունները օրենքից դուրս են հայտարարել երկրում գործող ավելի քան վեց տասնյակ արեւմտյան կազմակերպություններ. ցանկացած համագործակցություն նրանց հետ արգելված է:
Իրանական «Ֆարս» լրատվական գործակալության վկայությամբ` Իրանի իշխանություններին հաջողվել է հաստատել այդ կազմակերպությունների կապը վերջին շրջանում երկրում տեղի ունեցած հակակառավարական ընդվզումների հետ:
Բացի այդ, Իրանի իշխանությունները համարում են, որ մի շարք միջազգային լրատվամիջոցներ ուղղակիորեն աջակցում են իրանական ընդդիմությանը եւ հրահրում նոր արյունալի բախումներ: