Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը այցելել է պաշտպանական դիրքեր


Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Հայաստանի նախագահ, Հայաստանի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը այցելել է երկրի պաշտպանական դիրքեր:

Նախագահի կայքէջի հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը նախ այցելել է սահմանամերձ Այգեհովիտ գյուղ, հետաքրքրվել սահմանամերձ բնակավայրերի խնդիրներով: Այգեհովիտցիների հետ հանդիպմանը Հանրապետության նախագահը ընդգծել է, որ սահմանամերձ բնակավայրերն ու նրա բնակիչները երկրի սահմանների բնական պաշտպաններն են եւ շարունակելու են մնալ պետության առանձնակի ուշադրության կենտրոնում:

Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը այնուհետեւ այցելել է պաշտպանական դիրքեր, ծառայության ընթացքում իրենց պարտաճանաչությամբ, խիզախությամբ եւ անձնվիրությամբ աչքի ընկած մեկ տասնյակ զինվորների Սերժ Սարգսյանը պարգեւատրել է ժամացույցներով:

Նախագահը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել բանակի բոլոր զինծառայողներին` Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել նրանց անձնվեր ծառայության համար:

Պաշտպանական դիրքեր այցելության ընթացքում նախագահ Սարգսյանին ուղեկցել են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG