Եռաբլուրում էին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հանրապետական կուսակցության պատգամավորներ, ուժային կառույցների ղեկավարները:
Նախագահի ժամանելուն պես հավաքվածները քայլեցին դեպի Եռաբլուր պանթեոն, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին, Ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասաց. - «Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում մեր բոլոր մարտական ընկերներին, մանավանդ` զոհված, անհետ կորած այն անձնավորություններին, որոնց անձնուրացության, թափված արյան շնորհիվ է, որ մենք կարողացել ենք հաղթանակներ կերտել, եւ այս պահին ես կուզեի իմ շնորհավորական եւ նաեւ սփոփանքի խոսքը ասել նրանց բոլոր հարազատներին, նրանց մտերիմներին, ասել, որ հայրենի կառավարությունը միշտ ուշադրության կենտրոնում է պահելու նրանց նկատմամբ հոգածությունը»:
Նախարարը հավելեց, որ իրենք էլ` որպես զինված ուժերի ղեկավարություն, ամեն ինչ անելու են, որպեսզի մարտական ընկերների կիսատ թողած գործը հասցնեն մինչեւ վերջ:
«Իսկ առաջին հերթին` այս պայմաններում մենք ապահովում ենք խաղաղությունը, մարտական հերթապահությամբ պաշտպանում ենք մեր սահմանները: Եվ գտնում եմ, որ ամենամեծ ցանկությունը 2010 թվականին` նորից որպեսզի բոլորիս գլխավերեւում խաղաղ, կապույտ երկինք լինի. մենք պարտավորվում ենք, որ այդ ապահովենք», - ասաց Սեյրան Օհանյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին` ինչպե՞ս է Ոստիկանությունը հրաժեշտ տալիս 2009 թվականին, Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը արձագանքեց. - «Տարին նորմալ ենք փակում, ցուցանիշները լավ են: Իհարկե, վերջում մի քանի ծանր հանցագործության դեպք տեղի ունեցավ` մի քիչ մեր տրամադրության վրա ազդեց, բայց անպայման կբացահայտվի: Նկատի ունեմ` ավազակային հարձակում, որը ամենածանր հանցագործությունն է, իմ կարծիքով»:
«2010 թվականին մեր աշխատանքները է'լ ավելի կազմակերպված կլինեն եւ արդյունավետ` չեմ կասկածում դրանում», - վստահեցրեց Ալիկ Սարգսյանը` հավելելով. - «Այս տարի լուրջ փորձ էր մեզ համար»: