«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի վստահված անձը հանձնաժողովին առաջարկում է «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հայցով դիմել դատարան: Հանձնաժողովը հարցը կքննարկի հինգշաբթի օրը:
Դիմող կողմը համոզված է, որ Սիմոնյանը խախտել է նախընտրական քարոզչության կազմակերպման, քարոզչության ազատ իրականացման կարգը, տվյալ դեպքում` Ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ կետը, եւ դա հիմք է` գրանցումը ուժը կորցրած ճանաչելու: Որպես ապացույց` հիշատակվում է անցած կիրակի Վարդանանց փողոցում տեղի ունեցածը, երբ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Պատվական Հովակիմյանը, «ոմն թեկնածուի շտաբից բնությանը անհայտ կենդանիներ` 25-30 անձինք, հարձակվել էին Նիկոլ Փաշինյանի համակիրների եւ վստահված անձանց վրա»:
Հովակիմյանի դիմումում նշված է նաեւ, որ այդ անձինք առանձնակի դաժանություն են ցուցաբերել` կիրառելով մետաղյա ձողեր եւ սառը զենք համարվող կաստետներ. այդ մարդիկ հայտնի են, նշված շտաբը փակ է, ոստիկանությանն ու դատախազությանը հաղորդում է ներկայացված, կատարվում է հետաքննություն: «Մեզ հայտնի են դարձել նրանց անունները` որոշ մարդկանց, ենթաշտաբի ղեկավարն է եղել հիմնական կազմակերպիչը` ոմն Վահան», - հավելեց Պատվական Հովակիմյանը:
Թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ միջադեպի մասին իմացել են մամուլից, եւ եթե պարզվի, որ թեկնածուն նման խախտում է արել, «իհարկե, հանձնաժողովը համապատասխան որոշում կկայացնի»:
Պատգամավորության թեկնածու Արա Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կտրականապես հերքեց իր առնչությունը կիրակի օրը կատարվածին` հայտարարելով. - «Ես կարծում եմ, որ դա սադրանք է, որովհետեւ վերջին ժամանակներս անընդհատ ուզում էին կապել իմ անունը այս կամ այն ուժերի հետ եւ այլն, նախ` շտաբ չունենք մենք այդտեղ, երկրորդը` որ պատրաստված երկաթե ձողերով ... էդ ովքե՞ր էին` այդպես պատրաստվել էին ու գիտեին, որ պետք է մարդիկ գան, որ իրենց երկաթե ձողերով վայրկենական պատրաստ եկան-խփեցին»:
«Մենք ունենք տեղեկություններ, որ դա ՀԱԿ-ի [Հայ ազգային կոնգրեսի] մեջ մտնող կուսակցություններից մեկի անդամներ են եղել` չգիտեմ ինչ ձեւով, ասենք, քողարկված, եւ ես անձնական իմ համոզվածությունն ունեմ, որ սա սադրանք է», - ասաց Սիմոնյանը` հավելելով. - «Շատ հնարավոր է, որ բակային վեճ ու կռիվ էլ լինի` ես չեմ բացառում»:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից «աբսուրդ» որակեցին այս հայտարարությունները:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երկուշաբթի օրը լրագրողներին ասել էր, որ միջադեպը կազմակերպել է թիվ 10/19 եւ 10/20 ընտրատեղամասերի սպասարկող հանրապետական ենթաշտաբի պետ Վահան Նադարյանը: Այս առիթով Արա Սիմոնյանը հայտարարեց.- «Ես չգիտեմ ում մասին է խոսքը: Ինքը կարող էր ասել, որ դա Օսամա Բեն Լադենն է եղել էդտեղ, կամ չգիտեմ … Ես իրոք չեմ ճանաչում»:
Թիվ 10 ընտրատարածքում, որը թափուր է մնացել Խաչատուր Սուքիասյանի` մանդատը վայր դնելուց հետո, Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունները անցկացվելու են հունվարի 10-ին: