Անցած շաբաթ լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետը, ամփոփելով անցած տարին, նշել էր, որ «տնտեսության դիվերսիֆիկացիայի տեսակետից ՏՏ ոլորտը գերակայություն է համարվում»։
«Չափազանց կարեւոր է, որ այս ճգնաժամի տարիներին ՏՏ ոլորտը նույնպես դիմացել է փորձությանը եւ ավելին` կարողացել է իր դիրքերն ամրապնդել», - ասել էր վարչապետը՝ արձանագրելով, որ այս ոլորտում 2009 թվականին սպասվում 3,5-տոկոսանոց աճ։
«Ինտերնետի գներն այս տարվա ընթացքում երկու անգամ նվազել են, եւ այս միտումը պահպանվելու է նաեւ 2010 թվականին, ինչը մեզ համար էական նշանակություն ունի։ ՏՏ ոլորտում հայտնվեց նոր` Orange ընկերությունը, որը բարձրացրեց ոլորտում մրցունակությունն ու մրցակցությունը։ Արդյունքում մենք այսօր իսկ ունենք բաժանորդների կրկնապատիկ աճ, որոնք օգտվում են ինտերնետից», - հայտարարել էր վարչապետը։
Տեղեկատվական ոլորտում հայաստանյան խոշորագույն եւ մինչեւ վերջերս ինտերնետ կապի ծառայությունների մատուցման շուկայում գերակա դիրք զբաղեցնող «Արմինկո» ընկերության գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, սակայն, համաձայն չէ վարչապետի գնահատականներին։
«Մարդիկ փող չունեն` օգտվելու ծառայություններից։ Էժանացումը հարաբերական սխալ է։ Կա ապրանք, որը իրական գին ունի, կա ապրանք, որը շուկայական գին ունի։ Մեզ մոտ իրական եւ շուկայական գինը իրար չեն համապատասխանում», - Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց Ալեքսանյանը` վստահեցնելով, որ իրականում շուկայում գործող երեք մեծ օպերատորները՝ «Բիլայն»-ը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը եւ Orange-ը այն «մեծ ձկներն» են, որոնք, շուկայական տեսակետից չարդարացված գներ սահմանելով, «ուտելու են» տեղեկատվական ոլորտի փոքր ընկերություններին։
«Նոր օպերատորի մուտքը «շոու» էր», - համոզված է «Արմինկո» ընկերության գործադիր տնօրենը, իսկ ընդհանուր առմամբ՝ «ոլորտի համար տարին այնքան էլ լավ չէր»։
Անդրանիկ Ալեքսանյանի գնահատմամբ, շուկայում առկա միտումների արդյունքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող շուրջ 5 հազար փոքր ընկերությունների համար աշխատելու դաշտ չի մնալու։
«Մի քանի տարուց այլեւս չի լինելու փոքր բիզնեսով զբաղվող ընկերություն ՏՏ ոլորտում», - վստահ է «Արմինկո» ընկերության գործադիր տնօրենը։