Մատչելիության հղումներ

Ռուսաստանը եւ Ուկրաինան համաձայնության են եկել նավթի տարանցման պայմանների շուրջ


Ռուսաստանը եւ Ուկրաինան համաձայնության են հանգել դեպի Եվրոպա նավթի տարանցման վերաբերյալ համաձայնագրի հիմնական կետերի շուրջ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունից հայտնել են, որ Ուկրաինայի հետ համաձայնագիրը կարող է կնքվել մեկ-երկու օրվա ընթացքում:

Ռուսաստանյան «Տրանսնեֆտ»-ի ղեկավար Նիկոլայ Տոկարեւը օրերս «Ռոյթերզ»-ին հայտնել էր, որ Ուկրաինան անընդունելի նախապայմաններ է առաջ քաշել սեւծովյան «Յուժնի» տերմինալով նավթը Եվրոպա փոխադրելու համար։ «Նաֆտոգազ» ուկրաինական պետական ընկերությունը պահանջում էր բարձրացնել ոչ միայն տարանցման սակագինը, այլեւ փոխադրվող նավթի նվազագույն ծավալը` սպառնալով այլապես դադարեցնել փոխադրումը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG