Թեեւ ընդունված է, որ Ամանորը ընտանեկան տոն է, մայրաքաղաքի ժամանցային կենտրոններն ու ռեստորանները տարվա ամենասպասված տոնը նշելու այլընտրանքային տարբերակներ էլ են առաջարկում. հայտնի ակումբները տարեմուտի գիշերը խելահեղ երեկույթներ են խոստանում, ռեստորաններում երգելու են հայկական շոու բիզնեսի աստղերը: Իսկ երեւանցիները դեռ ընտրում են` որտեղ դիմավորել նոր տարին: