Չնայած 2009-ի պետբյուջեում 301 միլիոն դրամ էր նախատեսված այդ նպատակով, սակայն, ինչպես երեքշաբթի օրը լրագրողներին հայտնեց Վերահսկիչ պալատի նախագահը, գումարը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանն այդպես էլ չի հատկացվել, «որպեսզի չկրկնվեն բնակարանների գնման գործընթացում իրենց պալատի հայտնաբերած չարաշահումները». պարզվել էր, որ բնակարանները գնվել էին շուկայականից շատ բարձր գներով, եւ «հսկայական գումարներ փոշիացվել էին»:
Մինչ օրս 507 շրջանավարտներից 153-ն են ստացել բնակարաններ, մյուսներն անօթեւան են, ընդ որում նրանցից 209-ը առաջնահերթ բնակկարիքավոր են:
Բայց անգամ գնված բնակարաններից շատերը խիստ անմխիթար պայմաններ ունեն: Օրինակ, 16 թաղամասի 16 շենքի նկուղային հարկում գտնվող բնակարանը առաջինն է գնվել այս ծրագրով, այժմ այն ստացած 7 ընտանիքներից 3-ն են մնացել շենքում, իրենց խոսքերով` ճարահատյալ: Միջանցքի խոնավությունից ճաքած առաստաղից երկինքը երեւում էր: Բնակիչները մեկը պատմեց, որ «դա մեծ պահեստ է եղել, տան մեջ խոնավությունից անկամ սունկ է աճում, կրծողներ են ամենուր»:
Իսկ կառավարության սահմանած պահանջներով` պետությունը պարտավոր է մանկատան շրջանավարտներին ապահովել նորմալ բնակարաններով` ջեռուցված, կահավորված, մանրահատակով, լոգարանով:
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի փոխանցմամբ` իրենք եւս 12,5 միլիոն դրամի խախտում են արձանագրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության այլ ծրագրերում: Նա ավելացրեց, սակայն, որ բացահայտումներն առավելապես վերաբերում էին նախարարության անցյալ տարիների աշխատանքներին. Զաքարյանը հատուկ շեշտեց, որ նորանշանակ նախարար Մխիթար Մնացականյանը կապ չունի դրանց հետ:
Կադրային հնարավոր փոփոխությունների վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին նորանշանակ նախարար Մխիթար Մնացականյանը արձագանքեց, որ պատրաստվում է «մարդկանց շանս տալ եւ ասել, որ պահանջները փոխվել են»: