Անցյալ տարի աշնանը լրացավ Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ»-ի հիմնադրման 100-ամյա հոբելյանը, եւ դրան հաջորդող ողջ տարին թերթի խմբագրակազմը զանազան ձեռնարկներով` թե' մշակութային, թե' գրահրատարակչական, նշանավորեց այդ հոբելյանը: Հենց այդ հոբելյանական տարվա շրջանակներում էլ մտահղացվել է Ստամբուլ հրավիրել Հասմիկ Պապյանին:
Համերգը, որին մասնակցել են նաեւ անվանի դաշնակահար Շահան Արծրունին, Ստամբուլի Վարդանանց երգչախումբը` Ատրուշան Հալաջյանի խմբավարությամբ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում պատմեց Արա Գոչունյանը, անցել է բացառիկ հաջողությամբ: Առաջին բաժնում հնչել են Կոմիտասի, Կանաչյանի եւ Մանսուրյանի, երկրորդում` Բարխուդարյանի, Խաչատրյանի եւ Բաբաջանյանի ստեղծագործությունները: Համերգը եզրափակվել է «Անուշ» օպերայից Անուշի խելագարության դրվագով:
«Աննախընթաց խանդավառ, անբացատրելի մթնոլորտ էր ստեղծված` բազմահարյուր ունկնդիրներ, որոնք դահլիճի աստիճանների վրա էին նստած, եւ բոլորը որոտընդոստ ծափահարություններով ողջունում էին Հասմիկ Պապյանին, եւ այդ ոգեւորության մեջ, բնականաբար, իր դերը, իր բաժինը ուներ այն հանգամանքը, որ Հասմիկ Պապյանը առաջին անգամ էր ստամբուլահայերի համար հանդես գալիս եւ Թուրքիայում առաջին անգամ ելույթ էր ունենում», - ասաց Արա Գոչունյանը:
Ստամբուլից մեկնելուց առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում աշխարհահռչակ երգչուհին, ով շատ հուզված էր եւ տպավորված համերգից, ասաց. - «Ճիշտն ասած, դեռ ժամանակ է պետք, որպեսզի կարողանամ գիտակցել: Եվ շատ կարճ էր այցելությունս` ընդամենը երեք օր, եւ հանդիպումները, եւ ընդհանրապես` զգացողությունները, զգացմունքները տարբեր են, իհարկե, Թուրքիայում առաջին անգամ լինելու հետ կապված, բայց տպավորություններս այնքան մեծ են, որ ժամանակ է պետք այդ ամբողջը դեռ յուրացնելու համար»:
«Շատ-շատ երջանիկ եմ եւ ուրախ եմ, որ այս առիթը ունեցա», - ընդգծեց Հասմիկ Պապյանը:
Հասմիկ Պապյանը Երեւանում վերջին անգամ մենահամերգով հանդես է եկել 2005 թվականին: