Քրեակատարողական վարչության հաղորդագրության համաձայն, մարդասպանության համար ցմահ դատապարտված հանցագործներից առաջինը` Մհեր Ենոքյանը, հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել դեկտեմբերի 18-ին, ժամը 17:45-ի սահմաններում` Երեւանի Ամիրյան եւ Զաքյան փողոցների հատման խաչմերուկում: Փախուստի դիմած մյուս դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ժամը 23:00-ի սահմաններում՝ Արագածոտնի մարզի Մուղնի գյուղից:
Երկու ցմահ դատապարտյալների փախուստի փաստի առթիվ դեկտեմբերի սկզբին հարուցվել է քրեական գործ, հրաժարական է ներկայացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը, կալանավորվել են քրեակատարողական հիմնարկի մի շարք աշխատակիցներ` ծանր հետեւանքներ առաջացրած պաշտոնեական անփութության մեղադրանքով:
Ըստ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների՝ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների անփութության հետեւանքով անհրաժեշտ հսկողություն չի իրականացվել քրեակատարողական հիմնարկի 6-րդ հարկի զբոսախցերի ու 5-րդ հարկի խցերի ընդհանուր տարածքների տեխնիկական ստուգման եւ խուզարկության նկատմամբ, ինչի արդյունքում քրեակատարողական հիմնարկի 77-րդ խցում պատիժը կրող՝ առանձնապես ծանր հանցագործության կատարման համար ցմահ ազատազրկման դատապարտվածներ Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը, հսկողության բացակայության պայմաններում, թիվ 1 զբոսախցի տանիքի մետաղյա ճաղավանդակը կտրել-ջարդելով, ինքնաշեն պարանների գործադրմամբ դիմել են փախուստի։
Նույն բանտարկյալները 5 տարի առաջ փախել էին նաեւ Գորիսի բանտից, սակայն ավելի քան երկու ամիս անց հայտնաբերվել էին եւ վերադարձվել քրեակատարողական հիմնարկ։