Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքների պաշտպանության կոմիտեի համակարգող Աղավնի Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «բավական լղոզված» որակեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի պատասխանը իրենց դիմումին:
Սեֆիլյանը մինչ օրս Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիություն չունի: 2004 թվականից նա դիմում է թե' Հայաստանի Հանրապետության, թե' Լեռնային Ղարաբաղի իշխանություններին` քաղաքացիություն ստանալու համար, սակայն միշտ էլ մերժում է ստացել: Իսկ այս տարի Հայաստանի ոստիկանությունն էր դիմել Վարչական դատարան` Սեֆիլյանին երկրից արտաքսելու հայցով, սակայն բազմաթիվ բողոքներից հետո հետ է վերցրել դիմումը:
Վերջերս Սեֆիլյանի աջակիցները նրա քաղաքացիության հարցով դիմել էին նաեւ Հայաստանի օմբուդսմենին, որի պատասխանը, սակայն, նույնպես չի գոհացրել նրանց: