Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը շնորհավորում է Ղարաբաղի ժողովրդին դեկտեմբերի 10-ի «եռակի խորհրդի» կապակցությամբ


«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է Ղարաբաղի ժողովրդին «դեկտեմբերի 10-ի եռակի խորհրդի` անկախության հանրաքվեի, Սահմանադրության հանրաքվեի ու մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ եւ զորավիգ է նրա պետականության կայացմանը»:

Ընդդիմադիր կուսակցությունը իր այսօրվա հայտարարությունում «հիշեցնում է, որ Արցախն եւ նրա կայացած ու տարեցտարի ամրապնդվող պետականությունը ոչ թե մարտավարություն են, որ նրա ճանաչմամբ սպառնանք Ադրբեջանին կամ միջազգային հանրությանը, այլ ազգային անվտանգության ռազմավարություն, որին պետք է օր առաջ հասնենք»:

«Ժառանգություն»-ը հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը` որպես ժողովրդի ու մարդու անօտարելի իրավունք, որն արտահայտվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով եւ ամրագրվել ԼՂՀ-ի Սահմանադրությամբ, ոչ թե քննարկման, այլ ճանաչման առարկա է, ԼՂՀ-ի անկախությունը բանակցությունների ժամանակ, այն էլ` Արցախի օրինական ընտրված ներկայացուցիչների բացակայությամբ, քննարկման առարկա դարձնելու ցանկացած փորձ ԼՂՀ-ի ժողովրդի իրավունքի ոտնահարում է»:

Կուսակցությունը «քննադատում է Հայաստանի իշխանությունների անսկզբունքային դիրքորոշումն ու ԼՂՀ-ի անկախության ճանաչումից անհիմն հրաժարվելը, ճանաչում է ԼՂՀ-ի անկախությունը եւ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին կոչ է անում հետեւել այդ որոշմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG