Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, դեկտեմբերի 9-ին եռօրյա պետական այցով Հայաստան կժամանի Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը տիկնոջ` Լիլիտա Զատլերեի հետ:
Լատվիայի նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում են էկոնոմիկայի, ներքին գործերի, բնապահպանության նախարարները, խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը, պաշտոնատար այլ անձինք:
Նույն օրը Լատվիայի նախագահը եւ տիկին Լիլիտա Զատլերեն Հայաստանի նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ ներկա կգտնվեն Մատենադարանի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսությանը:
Դեկտեմբերի 10-ին Հայաստանի նախագահի նստավայրում տեղի կունենա Սերժ Սարգսյանի եւ Վալդիս Զատլերսի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կստորագրվեն միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթեր: Հայաստանի եւ Լատվիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Նույն օրը Հայաստանի նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից ի պատիվ Լատվիայի նախագահի ու տիկին Լիլիտա Զատլերեի կտրվի պետական ճաշ:
Վալդիս Զատլերսը հանդիպումներ կունենա նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Հայաստանի եւ Լատվիայի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա հայ - լատվիական բիզնես ֆորումի բացման արարողությունը:
Լատվիայի նախագահը կայցելի նաեւ Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում, ծառ կտնկի Հիշատակի պուրակում:
Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Երեւանի պետական համալսարանում Վալդիս Զատլերսը հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ:
Երեւանի քաղաքապետարանում Լատվիայի նախագահը հանդիպում կունենա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ քաղաքի մի խումբ պատվավոր քաղաքացիների հետ, կշրջի Երեւանի պատմության թանգարանում:
Հայաստան այցի օրերին Լատվիայի նախագահը կլինի նաեւ Երեւանի կոնյակի գործարանում:
Դեկտեմբերի 11-ին Լատվիայի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հայաստանից: