Առողջապահության նախարարությունը նման առաջարկ էր արել՝ համադրելով մեկ ամսվա մոնիթորինգի տվյալները, որի համաձայն արձանագրվել է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների աճ թե դպրոցներում, թե մանկապարտեզներում, մեծացել է նաեւ բացակայությունների թիվը։
«Հիվանդությունը սուր շնչառական վարակ է, սա չի նշանակում, որ բոլորը գրիպ են եւ ծանր ընթացքով։ Անգամ թեթեւակի հարբուխի դեպքում մենք նշում ենք դա որպես սուր շնչառական վիրուսային հիվանդություն», - ասում է առողջապահության հիգիենիկ եւ հակահամաճարակաբանական տեսչության պետ Արտավազդ Վանյանը: - «Հարկադիր արձակուրդը կանխարգելիչ միջոց է բոլոր տեսակի գրիպների դեմ»:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կրթության եւ գիտության նախարարը նույնպես հավաստիացրեց, որ խոսքը սովորական սեզոնային վարակի մասին է, ինչպիսին լինում է ամեն տարի, եւ խուճապի կարիք չկա:
«Ուղղակի այս տարի մի քիչ ավելի սուր է ընկալվում, որովհետեւ կա «խոզի գրիպի» առեղծվածը, բայց պետք է հանգստացնեմ ձեզ, որ, նաեւ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկություններով, սա ուղղակի մրսածության հետ կապված խնդիր է», - ասաց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: