Երկրաշարժից հետո ծնված եւ անընդմեջ շարունակվող բանաստեղծական շարքը հենց իր մանկության քաղաքի ու նրա բնակիչների մասին է:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գրիգորյանը, հիշելով 21 տարի առաջ զոհված իր գործընկերներին, ասաց. - «Մի շատ լավ կորիզ կոտրվեց իսկապես: Բայց Գյումրին այդպիսի կորուստներ էլի է ունեցել, էլի է ոտքի կանգնել, եւ հիմա բարեբախտաբար, ես նկատում եմ, այդ ոտքի կանգնելը»:
Երկրաշարժից հետո ստեղծված գրականությանը վերաբերող հարցին Հովհաննես Գրիգորյանը պատասխանեց. - «Ցավը այնքան մոտիկ է, որ դժվար թե մտածես, թե գեղարվեստական արժեք ստեղծես… Լացի պես բան է առայժմ այն, ինչ որ գրվել է: Ես իմ գրածներն էլ համարում եմ ողբի, լացի պես մի բան, որը չես համարի բանաստեղծություն»:
«Ժամանակ պետք է անցնի», - շարունակեց նա: - «Տեսեք, մինչեւ հիմա մեզ ասում են, թե Եղեռնի մասին ինչու կոթողային բան չի ստեղծվել: Ցավը շատ մեծ է… Օտար մարդը կարող է գրել: Երբ ուրիշի ցավ է, կարող ես հանգիստ սառը ձեռքով նստել-գրել: Բայց նյութը այնքան տաք է, վառող է, որ թույլ չի տալիս մոտենալ: Ես չեմ էլ ուզում այդ մասին գրական կոթողներ լինեն: Միայն թե այդ քաղաքը վերականգնվի, այդ ցավերը բուժվեն: Մեզ պետք է, որ այդ վերքը վերանա»: