Մատչելիության հղումներ

Յան Գիլանը Երեւան կգա նաեւ մայիսին` Deep Purple-ի ողջ կազմով


Համաշխարհային ու արդեն դասական դարձած ռոք երաժշտությունը Հայաստան մուտք գործեց 2009-ին ու շարունակում է իր հաղթական ընթացքը: Նախաձեռնությունը Վիբրոգրաֆուս ընկերությանն էր, որը եւ շարունակում է իրականացնել ռոքի հայ սիրահարների երբեմնի երազանքները: Մայիսի 25-ին հայկական բեմում կհայտնվի բրիտանական ռոքի հերթական բրենդային անունը` Deep Purple:

Վիբրոգրաֆուսի հիմնադիր եւ տնօրեն Վարդան Գրիգորյանը խոստովանեց, որ իրենց նախագծերն այսքան հաջող ընթացք ստացան հատկապես այն պատճառով, որ սկսեցին Jethro Tull-ից:

Հիմա արդեն ռոքի գերաստղերի հետ շփման այնպիսի մեծ փորձ ու վստահություն ունեն, որ, պազվում է, անգամ հարեւան վրացիներն են օգնության դիմում ռոքի հայրերին իրենց երկիր հրավիրելու հարցում աջակցության համար:

ՙՄաքսլիբերթի՚-ի հետ զրույցում Վարդան Գրիգորյանը պատմեց, որ Deep Purple-ի երաժիշտները առանձնապես քմահաճ չեն, քանի որ նրանց պահանջների ցանկը` ռայդերը, մեծ խնդիրներ չի ստեղծում իրենց համար:

Ի դեպ, որպեսզի շփոթություն չառաջանա` մարտին Յան գիլանի 2 բարեգործական համերգների հետ կապված, որոնք կկայանան պետֆիլհարմոնիկի հետ համատեղ, հիշեցնենք, որ Deep Purple խումբն իր ամբողջ կազմով երեւանում հանդես կգա մայիսի 25-ին:

Առջեւում Deep Purple-ից բացի էլի անուններ կլսենք` այդ թվում եւ Պոլ Մակկարտնի, ում հետ բանակցությունները շուտով կսկսեն: Նախատեսում են անգամ լիվերպուլյան հանրահայտ քառյակի արձան տեղադրել Երեւանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG