Այստեղ թեկնածուն մեկն է` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Մխիթար Հարությունյանը, ով 1995 թվականից սկսած արդեն չորրորդ անգամ է այս ընտրատարածքում թեկնածությունն առջադրում: Նախորդ ընտրություններում Ազգային ժողովի այժմ արդեն նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանն էր նրա մրցակիցը, ով 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:
Այսօր էլ Հրազդանի Վանատուր թաղամաս տանող ճամփեզրին փակցված է միայն Սասուն Միքայելյանի լուսանկարով պաստառը. վանատուրցիները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասում էին, որ կամ չեն գնալու ընտրություններին, կամ քվեարկելու են իրենց թեկնածուի օգտին: