Հայ - թուրքական արձանագրությունների կնքման դեմ համախմբված ուժերը երեքշաբթի օրը հայտարարություն են տարածել, որում հավաստիացնում են, որ վճռական են` միասնաբար պայքարելու ներկա տեսքով արձանագրությունների կյանքի կոչման դեմ, եւ այդ նպատակով դիմելու են «բոլոր անհրաժեշտ քայլերին»:
Հայտարարության հեղինակները կոչ են անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին եւ համայն հայությանը` միանալ հայ - թուրքական արձանագրությունների վավերացման դեմ ուղղված ստորագրահավաքին եւ իրենց հետագա գործողություններին:
«Չնայած արձանագրությունների պարունակած վտանգներին եւ այդ կապակցությամբ հայության արտահայտած բողոքին, Հայաստանի Հանրապետության իշխանությունները այդուամենայնիվ ստորագրեցին հիշյալ փաստաթղթերը», - ասված է հայտարարությունում, որը տրամադրել են Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի լրատվական կենտրոնից: - «Անփառունակ վախճան ունեցավ բանակցային փուլը եւ սկիզբ առավ արձանագրությունների կնքման ներպետական գործընթացը: Այսուհետ հակազգային եւ հակապետական այս փաստաթղթերի վերջնական վավերացման կանխումը Սահմանադրական դատարանի եւ Ազգային ժողովի իրավասությունների մեջ է»:
Փաստաթղթի հեղինակների համոզմամբ` «ստեղծված իրավիճակում դեռեւս ուշ չէ անհապաղ քայլեր ձեռնարկելու միջոցով շտկել իրադարձությունների զարգացման այս վտանգավոր ընթացքը»: Մասնավորապես, ըստ նրանց, «Սահմանադրական դատարանը [ուր արդեն ներկայացրել է արձանագրությունները նախագահ Սերժ Սարգսյանը] պարտավոր է այս արձանագրություններով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող պարտավորությունները ճանաչել Սահմանադրությանը հակասող, իսկ նախագահի կողմից հիշյալ արձանագրությունները Ազգային ժողով ուղարկելու դեպքում խորհրդարանը այս բովանդակությամբ չպետք է վավերացնի դրանք»:
Հոկտեմբերի սկզբին հայաստանյան շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժեր միացան Հայ հեղափոխական դաշնակցության նախաձեռնած հայտարարությանը, որը պահանջում էր չստորագրել հայ - թուրքական արձանագրությունները սկզբնական տեսքով եւ իրականացնել դրանցում տեղ գտած «վտանգները չեզոքացնող փոփոխություններ»:
Դաշնակցության հայտարարությանը միացած կուսակցությունների շարքում են Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած «Ժառանգություն»-ը, Արամ Կարապետյանի գլխավորած «Նոր ժամանակներ»-ը, Ժողովրդական կուսակցությունը՝ Տիգրան Կարապետյանի ղեկավարությամբ, Դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը, Հայ արիների միաբանությունը, մի շարք այլ կուսակցություններ: