Մատչելիության հղումներ

Նալբանդյանը վերահաստատում է, որ ադրբեջանցի փախստականների վերադարձի հարց չի քննարկվում


Նալբանդյան. փախստականների հարց չենք քննարկում
please wait

No media source currently available

0:00 0:00:56 0:00

«Չնայած ադրբեջանական կողմից հնչող հայտարարություներին, ես վերահաստատում եմ, որ ադրբեջանցի փախստականների` Ղարաբաղ վերադարձի հարց բանակցությունների ժամանակ մենք այսօր չենք քննարկում», - ուրբաթ օրը հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը լիտվացի իր գործընկեր Վիգաուդաս Ուշացկասի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Օրերս, հիշեցնենք, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը թվարկել էր այն պայմանները, որոնց բավարարման դեպքում միայն հնարավոր կլինի հայկական կողմի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ ադրբեջանցի տեղահանված բնակիչների վերադարձը իրենց հողերը եւ նրանց համար ապրելու նորմալ պայմանների ստեղծումը։

Ընդամենը մի քանի րոպե տեւած ասուլիսի ընթացքում Նալբանդյանը հասցրեց նաեւ ասել, թե երբ կարող է քննարկվել փախստականների հարցը. - «Այդ հարցը կարող է քննարկվել միայն Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումից հետո, երբ կլինեն անվտանգության համապատասխան երաշխիքներ։ Իսկ քննարկումը պետք է լինի շատ ավելի ընդգրկուն համատեքստում՝ նկատի առնելով նաեւ 400 հազար հայ փախստականների վերադարձի խնդիրը»։

Օրերս Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել էր, թե Ստեփանակերտին պաշտոնապես չի ներկայացվել Մադրիդյան փաստաթուղթը, հետեւաբար այն ղարաբաղյան կողմի համար ընդունելի լինել չի կարող։

Հարցին, թե ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղին ցույց չեք տվել այդ փաստաթուղթը, Նալբանդյանը արձագանքեց. - «Հայաստանն այն ցույց է տվել Ղարաբաղին թե ոչ, դա մի բան է, եւ բոլորովին այլ բան, որ, թերեւս, այդ փաստաթուղթը պաշտոնապես Ղարաբաղի իշխանություններին կարող էին ներկայացնել Մինսկի խմբի համանախագահները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG