«Կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանում, այդուամենայնիվ, արդար դատարան գոյություն չունի, եւ բոլոր որոշումները ընդունվում են քաղաքական իշխանության կողմից, Սերժ Սարգսյանի կողմից անձամբ: Փաստորեն իշխանությունները ընդունեցին այս անգամ այս որոշումը՝ փոխելով իրենց նախնական պլանը», - ասաց Զուրաբյանը՝ պարզաբանելով, թե դա իրենց քաղաքական ուժի «լուրջ աշխատանքի» եւ իշխանությունների վրա «միջազգային կառույցների գործադրած ճնշման» հետեւանքն է:
«Ցանկացած բռնապետություն ապօրինությունների կատարման ինչ-որ սահման ունի: Այստեղ մենք ապացուցեցինք, որ կան ինչ-որ սահմաններ, որոնք հնարավոր չէ անցնել: Չեմ կարծում, որ պիտի շատ ոգեւորվենք, որովհետեւ մինչեւ վերջ պարզ չեն իշխանությունների մտադրությունները», - հավելեց նա:
«Եթե սա արվեց՝ ցույց տալու, որ Հայաստանում կա արդար դատական համակարգ, դա անշնորհակալ գործ է», - շարունակեց Զուրաբյանը՝ հիմնավորելով. - «Այն խայտառակ դատավարություններից հետո, որ Հայաստանում տեղի ունեցան, երբ անմեղ մարդկանց դատապարտեցին ազատազրկմնան ու հալածանքների, իշխանությունները չեն կարող այդպիսի մի հնարքով մաքրել մեր արդարադատության գործած մեղքերը»:
Հարցին, թե կարող է Փաշինյանի օգտին կայացված որոշումը դիտարկվել որպես ընդդիմության հետ իշխանությունների համագործակցության պատրաստակամության ժեստ, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. - «Մեծ հաշվով, ես համարում եմ, որ եթե իշխանությունների գիտակցել են, որ անհրաժեշտ է, այնուամենայնիվ, ապահովել սահմանադրական գործընթացների պատշաճ զարգացումը թեկուզեւ փոքր մասշտաբներում, սա արդեն արդյունք է մեզ համար: Բայց շատ դժվար է հասկանալ՝ արդյո՞ք իշխանությունների իրականում ընտրել են այդ տարբերակը»:
Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե վարչական դատարանի վճիռը «դեռ չի նշանակում, որ իշխանությունների գործելաոճի առումով երկրում որեւէ բան փոխվել է»՝ վկայակոչելով իր գործընկերներ Լարիսա Ալավերդյանի, Զարուհի Փոստանջյանի պիկետները ոստիկանության միջոցով լռեցնելու փորձերը:
Մարտիրոսյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի պարագայում «փոփոխությունը կարող է այլ դաշտում տեղի ունեցած լինի». - «Այս պահին ես չէի ցանկանա մեկնաբանել»:
Նա միայն նշեց, թե պատճառները քաղաքական են. - «Սա քաղաքական որոշում է, իրավականի մասին խոսք չի կարող լինել, որովհետեւ իրավականի դեպքում մենք ընդհանրապես քաղբանտարկյալ հասկացություն չէինք ունենա»:
ՄԻնչդեռ, իշխող կոալիցիային մաս կազմող «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը Վարչական դատարանի վճռի ետեւում քաղաքական որեւէ ենթատեքստ չի տեսնում:
«Խոսքը իրավական դաշտում է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: - «Այո, դատարանը որոշել է, որ Նիկոլ Փաշինյանին տրվի այդ տեղեկանքը: Կարծում եմ, որ դա նորմալ որոշում է»:
Նիկոլ Փաշինյանի օգտին դատավճիռը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ողջունեց խորհրդարանում իշխող ՀՀԿ-ի խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը. - «Ես շատ ողջունում եմ, որ, ի վերջո, իրականության մեջ նման իրողություն տեղի ունեցավ: Բայցեւ ցավում եմ, որ եթե այն թիմը, որը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, ժամանակին խորհրդարանական ընտրություններին մասնակցեր այդ նույն էնտուզիազմով, կարծում եմ, այդքան վտանգներ չէր ստեղծի երկրի համար»: