Թիվ 316 բանաձեւի նախագիծը, որը Սենատում հոկտեմբերի 21-ին ներկայացրել են դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը եւ հանրապետական Ջոն Էնսայնը, իր բովանդակությամբ նման է այս տարի ավելի վաղ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացված թիվ 252 բանաձեւին եւ կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին երաշխավորել, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը արտացոլի պատշաճ ըմբռնում՝ ամերիկյան փաստաթղթերում արձանագրված հայկական ցեղասպանությանն առնչվող մարդու իրավունքների, էթնիկ զտումների եւ ցեղասպանության հարցերի նկատմամբ:
Ավելի վաղ բանաձեւին իրենց աջակցությունն էին հայտնել եւս 5 սենատորներ, բոլորն էլ` Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ:
Ավելի վաղ բանաձեւին իրենց աջակցությունն էին հայտնել եւս 5 սենատորներ, բոլորն էլ` Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ: