Մատչելիության հղումներ

Ազիմով. «Ակնկալում ենք փոփոխություն հայկական կողմի դիրքորոշումներում»


Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների` առաջիկա օրերին նախատեսվող հանդիպումից Ադրբեջանը ակնկալում է «փոփոխություն հակառակ կողմի դիրքորոշումներում»: Այդ մասին հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը:

Պատասխանելով այդ հանդիպումից Ադրբեջանի ակնկալիքների վերաբերյալ լրագրողների հարցին` Ազիմովն ասել է. - «Առաջին հերթին` հիմնավոր ու մանրամասն քննարկում, երկրորդ` մենք ակնկալում ենք փոփոխություն հակառակ կողմի դիրքորոշումներում»:

Նրա խոսքերով` եթե այդ փոփոխությունը չլինի, հնարավոր չի լինի խոսել առաջընթացի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG