Ըստ փաստաբանի` ակնհայտ էր, որ հայցադիմումի ընդունումը մերժելն անհիմն էր, եւ Վճռաբեկ դատարանին փաստորեն մնում էր հաստատել, որ «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունը իրավունք ունի վիճարկել բնապահպանական հարց, որ այն պատշաճ հայցվոր է. - «Իհարկե, պատշաճ հայցորդ է, դա բոլորին էր հասկանալի, ես համոզված եմ` նաեւ Վարչական դատարանին էր դա հասկանալի, երբ ինքը, այնուամենայնիվ, ընդունումը մերժում էր հայցադիմումի. Վճռաբեկ դատարանին միայն մնում էր փաստել այն, ինչ ակնհայտ էր»:
Հայկ Ալումյանը համոզված է, որ Վճռաբեկ դատարանին նման որոշում կայացնել ստիպել է այն հանգամանքը, որ իրենք զուգահեռաբար դիմել են Օրհուսի կոնվենցիայով նախատեսված բոլոր միջազգային ատյաններին. - «Մենք արդեն դիմել էինք Օրհուսի կոնվենցիայի նորմերի պահպանության կոմիտե, եւ այնտեղ էլ գործը ընդունվել էր: Ես համոզված եմ, որ Վճռաբեկ դատարանի որոշումը հենց նրա համար էր, որպեսզի հարցը միջազգային ատյանների քննությանը չհասնի, այլ սահմանափակվի Հայաստանի սահմաններով»:
Թեղուտի պաշտպանության խմբում ընդգրկված մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել էին Վարչական դատարան` պահանջելով անօրինական համարել բնապահպանության նախարարության պետական բնապահպանական փորձաքննության երկու դրական եզրակացությունները, կառավարության՝ Թեղուտի հանքավայրի շահագործման մասին որոշումը, ինչպես նաեւ «Аrmenian Copper Program» (AСР) ընկերությանը Թեղուտի հանքավայրի շահագործման արտոնագրի տրամադրումը: Վարչական դատարանը մերժել էր հայցադիմումը վարույթ ընդունել` պատճառաբանելով, թե կազմակերպությունները պատշաճ հայցորդ չեն և իրավասու չեն վիճարկել այս հարցը: Կազմակերպությունները այնուհետ դիմեցին Վճռաբեկ դատարան: