Մատչելիության հղումներ

Կառավարությունը ներկայացնում է լրամշակված բյուջեն ու բարեփոխումների ծրագիրը


Հայաստան -- Վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում ներկայացնում է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, 18-ը նոյեմբերի, 2009թ.
Հայաստան -- Վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում ներկայացնում է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, 18-ը նոյեմբերի, 2009թ.

Ազգային ժողովի ամբիոնից ներկայացնելով 2010 թվականի բյուջեի լրամշակված տարբերակը` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նախանշեց նաեւ երկրում գործարար միջավայրի բարելավմանը, խոշոր հարկատուների աշխատանքի թափանցիկությանն ու երկրում սոցիալական արդարություն հաստատելուն ուղղված բարեփոխումների իր ծրագիրը:

Ազգային ժողովի ամբիոնից ներկայացնելով 2010 թվականի բյուջեի լրամշակված տարբերակը` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նախանշեց նաեւ երկրում գործարար միջավայրի բարելավմանը, խոշոր հարկատուների աշխատանքի թափանցիկությանն ու երկրում սոցիալական արդարություն հաստատելուն ուղղված բարեփոխումների իր ծրագիրը:


Լրամշակված բյուջե, 6 տոկոս դեֆիցիտ


Ազգային ժողովի խմբակցությունների հետ հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի քննարկումների եւ քննադատությունների արդյունքում նախագիծը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Ինչպես բյուջեի լրամշակված տարբերակը ներկայացնելիս խորհրդարանում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, մի շարք բնագավառների ծախսերն ավելացել են:

«Առաջինը, պաշտպանության նախարարության ծախսերը փաստացի կատարված 2009 թվականի ծախսերից ավելի են լինելու 2010-ին, Լեռնային Ղարաբաղին հատկացվող գումարները նույնպես կլինեն ավելին, քան 2009 թվականի ընթացքում», - նշեց վարչապետը;

Բյուջեի նախագիծը հիմնված է այն կանխատեսման վրա, որ 2010 թ. ունենալու ենք 1,2 տոկոս տնտեսական աճ ...
Բյուջեի նախնական տարբերակում խորհրդային շրջանում խնայբանկերում ներդրված սառեցված ավանդների վերադարձման ծրագրի համար գումարներ նախատեսված չէին, սակայն նախագծի վերամշակման արդյունքում այդ նպատակով գումարներ նախատեսվել են: Գումարներ են հատկացվել նաեւ դպրոցաշինության ծրագրերի համար։

«Այն բյուջեի նախագիծը, որ մենք ձեզ ներկայացրել ենք, հիմնված է մեր այն կանխատեսման վրա, որ մենք 2010 թ. ունենալու ենք 1,2 տոկոս տնտեսական աճ», - նշեց վարչապետը` նշելով, որ հաջորդ տարվա պետբյուջեի ծախսային մասը կազմում է 859 միլիարդ դրամ, դեֆիցիտը` 6 տոկոս է:

Միեւնույն ժամանակ, Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ ներկայացված բյուջեում արդեն իսկ կառավարության կողմից կատարվել են փոփոխություններ. - «Մասնավորապես, մենք ավարտել ենք մեր բանակցությունները «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հետ եւ պարտավոր ենք բյուջեում ավելացնել շուրջ 24 մլրդ դրամի ծախսեր, որ իրականացնելու ենք այդ միջոցների հաշվին: Մենք արդեն իսկ Եվրամիությունից ստացել ենք դրական գնահատական առ այն, որ մակրոտնտեսական կայունությունն ապահովելու նպատակով 2010 թվականին կստանանք լրացուցիչ 100 միլիոն եվրոյի ֆինանսական օժանդակություն, որը նույնպես ներառված չէ բյուջեում: Ներկայացված բյուջեի նախագծի ծախսային մասն ավելանալու է շուրջ 18 միլիարդ դրամով` ներառելով ավելացված արժեքի հարկի վերադարձը, եւ դա համադրելի է դարձնելու 2010 թվականի բյուջեն 2009-ի բյուջեի նախագծի հետ»:

Հայաստան -- Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյան, արխիվ.
«Կարեւորը` բյուջեի 6 տոկոս դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները հայտնի են. 50-50 տոկոս հարաբերակցությամբ ֆինանսավորում կիրականացվի արտաքին եվ ներքին աղբյուրներից», - վարչապետի ելույթին հաջորդած իր խոսքում հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Ինչ վերաբերում է երկրի արտաքին պարտքին, Դավթյանի փոխանցմամբ` «համախառն արտաքին պարտքը` պետության ամբողջ արտաքին պարտքը, 2010 թվականին համախառն ներքին արդյունքի հետ հարաբերակցությունը կլինի մոտ 46 տոկոս»:

Դա, ֆինանսների նախարարի կարծիքով, Հայաստանի համար «ընդունելի» բեռ է:

Ֆինանսների նախարարն ու վարչապետը համոզված էին, որ համաշխարհային տնտսական ճգնաժամի ծանր շրջանն հաղթահարել ենք. այժմ կայունացման փուլն է:

2009-ի դասերը եւ սոցիալական արդարության խնդիրը


«Ճգնաժամն առավել ընգծված ձևով ի ցույց դրեց մեր երկրի տնտեսության խոցելի կետերը: Տնտեսությունն ունի դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակ: Երկրի տնտեսությունում առկա են օլիգոպոլիաներ եւ ցածր մրցակցային մակարդակ», - վերլուծելով անցնող տարվա «դասերը» եւ արձագանքելով Հայաստանի տնտեսության հասցեին հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հնչեցրած քննադատությանը` ասաց Տիգրան Սարգսյանը:

«Հայաստանի Հանրապետությունում առկա է հարկային բեռի անհամաչափ բաշխում տնտեսություն վարող սուբյեկտների միջեւ», - արձանագրեց վարչապետը` շեշտելով, որ այս իրավիճակը «լրջագույն մարտահրավեր» է կառավարության համար:

Կառավարության ղեկավարը նաեւ հիշատակեց` «տնտեսական բարեփոխումների դանդաղ ընթացքը, որը մենք պարտավոր ենք արագացնել»:

Քննադատությունը, որը հնչում է կառավարության հասցեին, արդարացի է...
Իր խոսքում վարչապետը անդրադարձավ երկրում «սոցիալական արդարության խնդրին», որը, նրա հավաստիացմամբ, Հայաստանի քաղաքացիներին մտահոգում է ավելի շատ, քան թոշակների եւ աշխատավարձերի խնդիրը, գործազրկության եւ նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրը, գնաճը եւ փոխարժեքը, եւ` «նույնիսկ Լեռնային Ղարաբաղի կամ ցեղասպանության ճանաչման խնդիրը»:

«Բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջեւ: Այս խնդիրը լինելու է մեր ուշադրության կենտրոնում: Առաջին հերթին այս խնդիրը վերաբերում է խոշոր բիզնեսին», - նշեց վարչապետը` ընդգծելով. - «Հասարակության մեջ իր նկատմամբ վստահությունը վերագտնելու համար խոշոր բիզնեսի ճանապարհը թափանցիկ աշխատելն է: Խոշոր բիզնեսի համար արժանապատվության խնդիր պետք է լինի հարկային պարտավորությունների կատարումը»:

Վարչապետ Սարգսյանը այս տարի արդեն իսկ հայտարարել էր, որ հարկային եկամուտները թաքցնող խոշոր բիզնեսը լինելու է կառավարության հարկային վարչարարության «համար 1 թիրախը»: Ազգային ժողովի իր ելույթում վարչապետը փաստեց. - «2009 թվականին մենք այս բնագավառում չունենք հաջողություններ, եւ քննադատությունը, որը հնչում է կառավարության հասցեին, արդարացի է»:

Կառավարության բարեփոխումների շարքում վարչապետը հիշատակեց 500 բարձրասիճան պաշտոնյաների եկամուտների հրապարակայնորեն հայտարարագրումը, պարտադիր հարկային աուդիտի կիրառումը, կառավարման համակարգի կատարելագործման նոր հայեցակարգը, որը ենթադրում է հստակեցնել նախարարների պարտականությունները, ապահովագրական դաշտի ձեւավորումը, կենսաթոշակային բարեփոխումների նոր հայեցակարգը:

Այս նախաձեռնությունները իրագործման տարբեր փուլերում են: Տիգրան Սարգսյանի փոխանցմամբ` «հասկանալի է, որ այս բարեփոխումները արագ արդյունք չեն տալու»:

«Թվարկված բարեփոխումները ենթադրում են ծանր աշխատանք, որը մենք ձեզ հետ միասին պետք է իրականացնենք», - Ազգային ժողովի պատգամավորներին ուղղված իր խոսքը եզրափակեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG