Մատչելիության հղումներ

Իրանում հետընտրական իրադարձությունների կապակցությամբ մահվան է դատապարտվել եւս 5 մարդ


Իրանի դատարանը հունիսին այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաջորդած ընդդիմադիրների բողոքի ակցիաներին մասնակցելու համար մահվան է դատապարտել եւս 5 մարդու:

Իրանի արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` նշված 5 հոգին ահաբեկչական եւ զինված ընդդիմադիր խմբավորումների անդամներ էին:

«Ասոշիեյթեդ փրես»-ը հիշեցնում է, որ նախկինում եւս 3 անձ էր մահվան դատապարտվել իրանական ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG