«Թուրքական մշակութային էքսպանսիայի մասին խոսելը գոնե ինձ համար ծիծաղելի է», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Լաճիկյանը: - «Ծիծաղելի է համեմատության եզրերի առումով՝ հայ մշակույթ - թուրք մշակույթ: Ո’չ խորքային, ժամանակային կտրվածքով, ո’չ որակական բաղադրիչներով, ո’չ էությամբ իրենք առնչություն այդ առումով չունեն»:
Վտանգը Լաչիկյանը այլ տեղ է տեսնում: Նրա խոսքով, իրական աղետի են վերածվել մեր հոգիներում բույն դրած այն ձեւախեղված արժեքները, որոնք «մեզ օտարել եւ օրըստօրե օտարում են մեր իսկական արժեքներից»:
Լաճիկյան նկատի ունի, որ մեր ժողովրդի մեծ մասը «այնքան է կտրվել իսկական արվեստից ու մշակույթից, որ այդ հասկացությունների տակ ըմբռնում է այն, ինչ զօր ու գիշեր մատուցվում է հեռուստաեթերից ու համերգասրահներից մեր նորօրյա «աստղերի ու աստղիկների» կողմից»:
Այդ երեւույթի պայքարելու կարիք արվեստաբանը չի տեսնում. - «Ռաբիս երաժշտությունը, իմ խորին համոզմամբ, ռաբիս մտածողության երաժշտական արտահայտությունն է: Մենք պետք է այդ մտածողությունը վերացնենք. պատճառի դեմ պայքարենք, ոչ թե հետեւանքի»: